Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կրկին սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էներգետիկ ոլորտին, եթե Իրանը որոշի հարձակվել հրեական պետության վրա։
«Հաշվի առնելով այն հավանականությունը, որ Իրանը, բախվելով տնտեսական խեղդող հսկայական ճնշման, կարող է որոշել գործողություններ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ ես վերստին հնչեցնում եմ իմ նախազգուշացումն Իրանի ղեկավարությանը. Իսրայելի վրա ցանկացած հարձակում՝ անկախ պատճառից կամ վայրից, կարժանանա հզոր պատասխանի», – հայտարարել է Կացը՝ իրանցի հրեաներին Ամանորի կապակցությամբ շնորհավորելիս։