Չինաստանում նավի վրա հրդեհի է բռնկվել, առնվազն 20 մարդ է զոհվել։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան Չինաստանի Ցինդաո քաղաքում, որտեղ օտարերկրյա բեռնատար նավը վերանորոգման փուլում է եղել, հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
«South China Morning Post»-ը հայտնել է, որ հրդեհը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Կրակը բռնկվել է նավամատույցում, որտեղ իրականացվելիս են եղել նավի վերանորոգման աշխատանքները։
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հրահանգել է որոնողական աշխատանքներ իրականացնել անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ հրդեհը հանկարծակի է բռնկվել։ Միջադեպի պատճառի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել, ընթանում է հետաքննություն։