«Հաջորդ տարի՝ ճնշումներից և բռնապետությունից ազատագրված Թեհրանում»․ Կացը տեսաուղերձ է հղել Իրանի հրեական համայնքին

Ռոշ Հաշանայի (հրեական Նոր տարվա) նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը տեսաուղերձ է հղել Իրանի հրեական համայնքին՝ այն եզրափակելով հետևյալ խոսքերով. «Հաջորդ տարի՝ ճնշումներից և բռնապետությունից ազատագրված Թեհրանում»։

Նույն ուղերձում Կացը նախազգուշացում է հղել Իրանի ղեկավարությանը։ «Իսրայելի վրա ցանկացած հարձակում՝ անկախ պատճառից կամ աղբյուրից, կարժանանա հզոր հակադարձման, այդ թվում՝ Իրանի էներգետիկ կարևորագույն օբյեկտներին հասցվող հարվածների տեսքով», – հայտարարել է նախարարը։

Ըստ Կացի՝ նման հարվածը կարող է Իրանը հետ մղել «տասնամյակներով» և էլ ավելի թուլացնել այաթոլլաների վարչակարգը, որին «իրանցի ժողովուրդն ատում է և երազում է տեսնել դրա տապալումը»։

 

Leave a comment