Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ն շարունակում է ավելի ու ավելի կողմնորոշվել դեպի եվրոպական երկրների ղեկավարումը. հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Բեռլինում գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:
«Մեզանից էլ ավելի շատ ջանքեր կպահանջվեն, քանի որ մենք շարունակում ենք ՆԱՏՕ-ն դարձնել ավելի ու ավելի Եվրոպայի կողմից առաջնորդվող»,- հայտարարել է Ռյուտեն:
Նրա խոսքով՝ Եվրոպայում տեղի է ունենում պաշտպանության հարցերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, եվրոպացիներն «ավելի ու ավելի են հասկանում, որ պետք է ինքնուրույն ավելի մեծ պատասխանատվություն կրեն իրենց անվտանգության համար»: