Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե

Հասարակություն

10.09.2026 | 14:56

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի չնախատեսված այց է կատարել Արարատի մարզի Բարձրաշենի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակ։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, պատասխանատու ստորաբաժանման մասնագետներն ու կապալառուի ներկայացուցիչները։

«Դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են, ընթանում են երեսապատման և ներքին հարդարման աշխատանքները։ 

Կոմիտեի նախագահը կապալառուի հետ քննարկել է աշխատանքների ծավալի, տեմպի վերաբերյալ հարցեր և հանձնարարել բոլոր ջանքերը կենտրոնացնել՝ շինարարությունը ժամանակին ավարտելու համար։

Բարձրաշենի նոր կառուցվող դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար և ներառելու է նաև նախակրթարան։ Ունենալու է առանձին կաթսայատուն, մարզադաշտ, մարզահրապարակ և մարզադահլիճ»,- գրված է հաղորդագրության մեջ։ 

Leave a comment