Հայերը քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն են, իսկ Ադրբեջանում հայ պատանդներ են պահվում․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին սեպտեմբերի 2-ին «Ռազմավարական գործընկերություններ՝ կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովման համար» խորագրով Ներկայացուցիչների պալատի «Ways and Means» հանձնաժողովի լսումների ժամանակ բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։

Քերին իր խոսքը սկսել է՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրի կարգավիճակը, ապա անդրադարձել է այն հայերին, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել գերության մեջ։

Leave a comment