Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական խորհրդարանը հաստատել է 2026 թ․ սեպտեմբերի 14–17-ի լիագումար նստաշրջանի վերջնական օրակարգը:
Օրակարգում ներառվել է նաև Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների վերաբերյալ օրինագիծը։
Քվերակությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ կեսօրից հետո։
Եվրոպական հանձնաժողովի առաջարկի հիման վրա Եվրոպական խորհրդարանում Հայաստանի արտադրանքի նկատմամբ ժամանակավոր առևտրային ազատականացման միջոցների հարցով զեկուցող կլինի լեհ պատգամավոր Բոգդան Անդժեյ Զդրոյևսկին։