Վնասված ջրի խողովակ ու փոշի. Երևանի տարբեր հատվածներում քաղաքապետարանը կրպակներ է քանդում

https://arm.sputniknews.ru/20260910/vnasvats-jri-khvoghvovak-u-pvoshi-erevani-tarber-hatvatsnerum-qaghaqapetarany-krpakner-e-qandum-106666970.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104135696_161:0:2436:1706_1920x0_80_0_0_26f137fb33ce631ddbb15f9628a07888.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ապամոնտաժում, կրպակ, երևան, երևանի քաղաքապետարան, видео

ապամոնտաժում, կրպակ, երևան, երևանի քաղաքապետարան, видео

Բաժանորդագրվել

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է` պատրաստվում են այդ հատվածները բարեկարգել։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքապետարանն ինքնակամ կառուցված կրպակներ է ապամոնտաժում։

Մոտ 10 օր առաջ են Աջափնյակ վարչական շրջանում սկսվել ապօրինի շինությունների քանդման աշխատանքները։ Առաջին փուլով Աբելյան փողոցից մինչև Էստոնական փողոցի խաչմերուկ ձգվող թվով 13 ապօրինի կրպակ է քանդվել։

Այսօր մեկնարկել է երկրորդ փուլը, հայտնում է 24news.am-ը. քանդում են Շինարարների փողոցի «Շինարարների շուկան», որտեղ 27 ինքնակամ շինություն է քանդվել։ Այդ ընթացքում վնասվել է ջրի խողովակ, ամբողջ տարածքում փոշի է ու տարածքն էլ սահմանազատված չէ, մարդիկ զգուշությամբ անցնում են այդ հատվածներով։

«Այս աշխատանքներն իրականացվում են փողոցի հետիոտնային հատվածն ազատելու համար, որպեսզի հետո բարեկարգվեն։ Այժմ եզրաքարեր պետք է տեղադրվեն մայթերին, ապա կանաչապատման ու ծառատնկման աշխատանքներ կարվեն»,– լրագրողի հետ զրույցում ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։

Շինարարների փողոցում 16 կրպակ կա, որոնք չեն քանդվել, քանի որ սեփականության իրավունք կա։ Այդ մասով դեռ քննարկումներ են իրականացվում, սեփականատերերի հետ էլ բանակցություններ են ընթանում, որպեսզի դրանց հետ կապված լուծումներ գտնեն։

Բնակիչների մի մասը գոհ է ապամոնտաժման աշխատանքներից, չնայած, որ այս պահին ամբողջ փողոցը փոշի է ու շինաղբ։ Մի մասն էլ նշում է, որ ամեն դեպքում այդ կրպակները հարմար էին առևտուր անելու համար, որևէ մեկին էլ դրանք չէին խանգարում։

Քաղաքացիներից մեկն էլ դժգոհեց կատարվող աշխատանքներից` նշելով, որ սա հարված է փոքր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև մի շարք քաղաքացիներ առանց աշխատանքի են մնացել։

Ապամոնտաժման աշխատանքներ իրականացվելու են նաև Կենտրոն վարչական շրջանում։ Առաջիններից մեկն այսօր Մոսկովյան փողոցում շուրջ 20 տարի գործող ծաղկի խանութն է, որտեղից վաղ առավոտից տարածքի տերը դուրս է բերում իր գույքը։

Leave a comment