Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել

Քաղաքականություն

10.09.2026 | 12:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել նրա բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների գլխավորած ամերիկյան պատվիրակության՝ Մոսկվա և Կիև կատարած այցից երկու օր անց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ «հիանալի զրույց» է ունեցել, և որ ռուս առաջնորդը  ցանկանում է  գործարք կնքել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

«Նա ցանկանում է գործարք կնքել, և եթե [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին ցանկանում է գործարք կնքել, դա շատ լավ կլինի»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույցը տևել է «ուղիղ մեկ ժամ» և վերաբերել է Ուկրաինայում պատերազմին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment