Արցախի իշխանությունները կոնսուլտացիաներ են սկսել ՀՀ քաղաքական ուժերի հետ

https://arm.sputniknews.ru/20260910/arcakhi-ishkhanutjunnery-kvonsultacianer-en-sksel-hh-qaghaqakan-uzheri-het-106664997.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87291585_277:0:1000:542_1920x0_80_0_0_28c688f45c21353864ac3986178386eb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, նժդեհ իսկանդարյան, լեռնային ղարաբաղ

արցախ, նժդեհ իսկանդարյան, լեռնային ղարաբաղ

Բաժանորդագրվել

Եթե որևէ քաղաքական ուժ կարծում է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը պետք է հստակ և հրապարակային ձևակերպվի։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ կոնսուլտացիաների նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերը ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում։ Բացի այդ, կոնսուլտացիաների առանցքային հարցերից է այն, թե քաղաքական ուժերն ինչ պատրաստակամություն ունեն նշված ուղղություններով գործնական քայլեր իրականացնելու վերաբերյալ։

«Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախի իշխանությունների գործունեության դադարեցման կամ շարունակության հարցը չի կարող մնալ ենթադրությունների, առանձին հայտարարությունների կամ քաղաքական լռության մակարդակում։ 2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված իրողությունը պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշումներ։ Եթե որևէ քաղաքական ուժ կարծում է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը ևս պետք է հստակ և հրապարակային ձևակերպվի՝ քաղաքական պատասխանատվությամբ»,- գրում է Իսկանդարյանը։

Նշվում է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են բաց քաղաքական երկխոսության և ցանկանում են լսել բոլոր կողմերին և ստեղծված նոր պայմաններում ձևավորել հստակ, հասկանալի և պատասխանատու համագործակցության շրջանակ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս հայտարարել է, որ Արցախի թեման փակված է, և որ վերադարձի խոսույթը վտանգավոր է։ Նա ասել է, թե Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է բնակվեն Հայաստանի Հանրապետությունում։

Leave a comment