Պուտինի նոր որոշումը՝ ՌԴ ժամանած օտարերկրացիների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարություն է տվել ՆԳՆ միգրացիոն ծառայությանը՝ կառավարության մակարդակով սկսելու աշխատանքային միգրանտների համակարգված նախապատրաստումը երկրում կյանքին և գործունեությանը։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է գերատեսչության ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ։

Երկրի ղեկավարի խոսքով՝ այն պետությունները, որոնցից ժամանում են աշխատանքային միգրանտները, շահագրգռված են համատեղ ջանքերով մասնագետներին նախապատրաստելու հարցում։ Գործընթացը ներառում է նաև երեխաների կրթության կազմակերպումը և ռուսաց լեզվի ուսուցումը։ Պուտինն ընդգծել է, որ առանց նման նախնական միջոցառումների հնարավոր չէ ապահովել բնականոն միգրացիոն հոսքեր, և այս հարցով պետք է զբաղվի ոչ միայն առանձին ծառայություն, այլև ամբողջ կառավարությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար խստացրել են աշխատանքային միգրանտների նկատմամբ կիրառվող պահանջները։ Մասնավորապես, քննարկվել են նաև միգրանտների ընտանիքների մուտքի հետ կապված օրենսդրական նոր սահմանափակումների նախաձեռնություններ։

Leave a comment