Իրանի ԱԳՆ–ն հերքել է Եմենի գործերին միջամտելու մասին ԱՄՆ պետքարտուղարի մեղադրանքները

https://arm.sputniknews.ru/20260910/irani-agnn-herqel-e-emeni-gvortserin-mijamtelu-masin-amn-petqartughari-meghadranqnery-106663510.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի, եմեն, հութի, ամն, մարկո ռուբիո

իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի, եմեն, հութի, ամն, մարկո ռուբիո

Բաժանորդագրվել

ԱՄՆ պետքարտուղարը լրագրողներին հայտնել է, որ հութիները Իրանի գործակալներ են։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններն այն մասին, թե իբր Թեհրանը միջամտել է Եմենի գործերին։

«Մարկո Ռուբիոյի ստերը չեն կարող փոխարինել իրականությանը», – գրել է դիվանագետը X սոցցանցում։

Բաղային ընդգծել է, որ «Անսար Ալլահ» շարժումը անկախ խաղացող է, որը ինքնուրույն է որոշումներ կայացնում և չի ենթարկվում որևէ մեկի հրամաններին։

Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման իրական պատճառները պետք է փնտրել ԱՄՆ–ի ռազմական միջամտությունների և նրա գերիշխանության քաղաքականության մեջ։

«Եթե Վաշինգտոնը իսկապես ձգտեր խաղաղություն հաստատելուն, ապա մի պարզ քայլ կաներ՝ կդադարեցներ իր չարամիտ գործողությունները և ապակառուցողական միջամտությունը մեր տարածաշրջանի գործերին», – հավելել է նա։

​Բաղային նաև ընդգծել է, որ Եմենում հակամարտության կարգավորումն անհնար է ուժային ճնշման միջոցով։

Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ հութիները Իրանի գործակալներ են. «Կարծում եմ, որ որոշ իրադարձությունների հետևում ակնհայտորեն Իրանի ազդեցությունն է կանգնած։ ԱՄՆ–ն շատ ամուր պաշտպանական կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք այդ իրադարձություններին։ Արդեն որոշակի ժամանակ է, որ դա շարունակվում է»։

Leave a comment