Գագիկ Խաչատրյանին բերել են դատարան․ հայտարարություն

Գագիկ Խաչատրյանին բերել են դատարան․ հայտարարություն

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Հիշեցնենք, որ նա սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմ

Leave a comment