Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կարապետյանը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել՝ հասցրած վիրավորանքի համար եւ որպես փոխհատուցում Կարապետյանը պահանջում է 3 միլիոն դրամ։ «Հրապարակի» տեղեկությունը հաստատեցին դատարանից։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը վերջին շրջանում քաղաքացիական հայցեր է ներկայացրել մի շարք քաղաքական գործիչների, պաշտոնյաների դեմ։ Հրապարակված տվյալներով՝ հայցերի թվում են Հայկ Կոնջորյանի, Արսեն Թորոսյանի, Նազելի Բաղդասարյանի, Տարոն Չախոյանի, Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, Ռոման Բաղդասարյանի, Լուսինե Քեսոյանի, Դավիթ Քալաշյանի, Ալիսա Սևոյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և այլոց դեմ ներկայացված հայցերը։ 2025 թվականի նոյեմբերին հրապարակվում էր 19 հայցադիմումի մասին, իսկ 2026 թվականի հունիսին՝ վերջին մեկ տարվա ընթացքում ներկայացված 22 հայցի մասին։

Leave a comment