Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։  

Factor TV-ի տեղեկություններով՝  Արմեն Գրիգորյանի համագործակցությունը «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերության հետ կարճաժամկետ բնույթ ունի։

Ըստ նույն աղբյուրների՝ խոսքը ոչ թե մշտական պաշտոնի, այլ մինչև այս տարվա դեկտեմբերն ընկած ժամանակահատվածով ներգրավվածության մասին է։ Գրիգորյանը ներգրավված է լինելու TRIPP-ի  իրագործելիության գնահատման գործընթացում։ Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու բարգավաճման ավելի լայն հնարավորությունների խթանմանը։

Նշենք, որ իր «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսից հետո Գրիգորյանը Factor TV-ի հարցին ի պատասխան հրաժարվեց հայտնել՝ արդյոք նոր պաշտոն կստանա։

«Եկեք այդ թեմաների շուրջ հետո խոսենք»,- ասաց ԱԽ նախկին քարտուղարը։

Արփի Հակոբյան

Leave a comment