Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում, որի հետ ԱՄՆ-ն համաձայնագիր է կնքել նավթահանքերի համատեղ շահագործման վերաբերյալ, առկա նավթի պաշարները բավարար են 500 տարվա համար։
«65 միլիարդ բարելը մերն է։ Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում՝ մի ամբողջ կյանք՝ 500 տարի», — ասել է Թրամփը հանրապետականների համագումարում։
Թրամփն այդ գործարքն անվանել է «հավանաբար ամենախոշորը ԱՄՆ-ի պատմության մեջ»։