Անցած օգոստոսը մոլորակի վրա պատմության մեջ ամենատաք օգոստոսն է եղել. Հայպետհիդրոմետ

Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս


ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս։


  Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն՝ Լևոն Ազիզյանը։


«Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք օգոստոսը։ Այս մասին վկայում են ERA5 վերավերլուծության տվյալները»,-սոցցանցի իր էջում գրել է նա՝ հավելելով, որ օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է +16,96 °C, ինչը 0,84 °C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից։


Մինչ այդ առաջին տեղը կիսում էին 2023 և 2024 թվականների օգոստոս ամիսները 16,82°C-ով:


 


Leave a comment