Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովի եւ բելգիացի Ալեքսանդր Բլոքսի պայքարը Նյու-Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչում ավարտվեց մեր հայրենակցի հաղթանակով՝ 6:2, 7:5, 3:2: Նրանց դիմակայությունը ընդհատվեց երրորդ խաղափուլի կեսին, երբ բելգիացին գոտկատեղի ցավերի պատճառով այլեւս ի վիճակի չեղավ շարունակել պայքարը, որը տեւեց ընդամենը 1 ժամ 33 րոպե:
Կիսաեզրափակչում Խաչանովի մրցակիցը լինելու է Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)-Բոտիկ վան դե Զանդսկյուլպ (Նիդերլանդներ) զույգի հաղթողը:
US Open-ի մրցաշարային պարգեւատրման ընդհանուր ֆոնդը $108 միլիոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: