ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հերթական տագնապի ազդանշանն է ուղարկել, որով փոխանցել է, որ, բացի հայ գերիների իրավունքների ամբողջական խախտումներից, նաև ՀՀ-ի դեմ հսկայական գործ է «կարվում»:
Վտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը:
Ադրբեջանը, ոտնակոխ անելով հայ պատանդների իրավունքները՝ ազատազրկումից մինչև դատական գործընթացում տեղ գտած ակնհայտ ապօրինություններ, Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են»: