«Եթե Իրանն ունենար միջուկային զենք, ես կզանգահարեի Գերագույն առաջնորդին»․ Թրամփի հայտարարությունները համագումարի ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 5000 դոլար տալ ամերիկացիներին, եթե նրանք քվեարկեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ ժամանակ հանրապետականների օգտին։

«Եթե հանրապետականները հաղթեն, դուք էլ մեզ հետ կհաղթեք և կստանաք 5000 դոլար։ Այն կկոչվի «Թրամփի դիվիդենդ»», – ասել է ԱՄՆ նախագահը Դալասում Հանրապետական ​​կուսակցության համագումարի ժամանակ ելույթ ունենալիս։

Թրամփը ցանկանում է Հորմուզի նեղուցը վերանվանել իր պատվին։ «Կարծում եմ՝ մենք պետք է անվանափոխենք Հորմուզի նեղուցը. պետք է այն անվանենք Թրամփի նեղուց։ Ես պետք է դրանից ինչ-որ բան ունենամ»։

Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե որ դեպքում կզանգահարեր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։ «Եթե Իրանն ունենար միջուկային զենք, ես կզանգահարեի Գերագույն առաջնորդին։ Կասեի. «Պարո՛ն Գերագույն առաջնորդ, ինչպե՞ս է առողջությունդ։ Կա՞ որևէ բան, որով կարող ենք օգնել ձեզ»»։

Leave a comment