Ադրբեջանը շարունակում է խոսել պահանջների ու պայմանների լեզվով։ «Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ,- այս մասին ասել է Ջեյհուն Բայրամովը՝ մանրամասնելով, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, «խաղաղության պայմանագիրը» ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամանակը և ժամկետները Հայաստանի ներքին գործընթացն են։ Մենք կսպասենք այս գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը»։
Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանն անդրադառնալով Ադրբեջանից հնչած այս հայտարարություններին՝ արձանագրեց, որ ինչպես բազմիցս է պնդել՝ այս գործընթացում խաղաղության տարր անգամ չկա։
«Խաղաղությունը նշանակում է խաղաղությամբ ապրելու ցանկություն 2 կողմից․ այսպիսի ոճը, բառամթերքը, պահանջատիրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սա ոչ թե խաղաղություն է, այլ պարտված կողմին շարունակաբար կամք պարտադրելու գործընթաց է։
Ու եթե սկսում են այդ կետից սահմանազատում իրականացնել, ապա 12 կիլոմետրանոց հատվածն ի՞նչ էր․ սահմանազատո՞ւմ էր, թե՞ սահմանազատում չէր։ Թե՞ ուղղակի իրենց հարցերը լուծեցին՝ ինչ տարածքների վրա աչք ունեին, վերցրեցին, և 2 տարուց ավելի է՝ գործընթացը կանգ է առել։ Հիմա նորից եկել է զիջումների կորզման ժամանակաշրջանը, և շարունակվելու է զիջումների միջոցով Հայաստանին կապիտուլյացիան դանդաղ ձևով պարտադրելու գործընթացը»։
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: