«ԿԳՄՍ նախարարը Ծիծեռնակաբերդում ԱՄՆ փոխնախագահին ուղեկցել է՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ արարողակարգերը»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմադիրների հայտարարություններին, որ իշխանությունները ընտրությունները կկեղծեն։ «Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել են 70 թե 120 քվեաթերթիկի վրա։ Այդ ասողները այդ 120 քվեաթերթիկը կուտեին։ Նրանք, ովքեր մեզ ասում են, որ մենք ընտրություն կարող է կեղծենք, նրանք ոչ թե կուտեին, այլև տենց հազարավոր քվեաթերթիկներ կերել են այդ մարդիկ, հիմա եկել ինձ ասում են, որ մենք պատրաստվում ենք ընտրություն կեղծե՞լ»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ԱՄՆ փոխնախագահին չէին ուղեկցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «ԿԳՄՍ նախարարը ուղեկցել է Ծիծեռնակաբերդ և ուղեկցել է այն արարողակարգերով, որոնք համապատասխանում են ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում ընդունված արարողակարգերին։ Այդտեղ որևէ այլ բան տեղի չի ունեցել։ Արարողակարգային հարցերում հաշվի է առնվում ոչ միայն ընդունող կողմի արարողակարգային նրբությունները, այլև հյուր կողմի արարողակարգային նրբությունները։ Ամեն ինչ արվել է այդ տրամաբանությամբ։ Որևէ այլ բան տեղի չի ունեցել։ Չնայած՝ տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ՝ տեղի չունենային, բայց դա ավելի ուրիշ խոսակցության թեմա է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment