Հետո էլ ղեկավարները պարծենում են, թե բանակում էլ զոհեր չենք ունենում


Պատահար

Հունվարի 14-ին, ՀՀ Արևելյան սահմանի զորամասերից մեկում /Վարդենիսի /հայտնաբերվել էր 5 ամսվա ժամկետային զինծառայող 18-ամյա ՎԱՀԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մարմինը։ Iravunk. com -ը պարզեց, որ նա Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր, 6 տարեկանից ֆուտբոլով է զբաղվել։ Ամռանն էր զորակոչվել բանակ։ Զինծառայողի մահվան դեպքով 1 անձ ձերբակալվել է քրեական օրենսգրքի 522 հոդվածի 2֊րդ մասի 2֊րդ և 3֊րդ կետերով, այն է զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողներին սպառնացող դաժան վերաբերմունք կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, որը կատարվել է հրամանատարի /պետի /կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։ Պատժվում է ազատազրկմամբ 5֊10 տարի ժամկետով։ Հետո էլ ղեկավարները պարծենում են, թե բանակում էլ զոհեր չենք ունենում, ահա վառ օրինակը, որ բանակում բարձիթողի վիճակում է գտնվում ամեն ինչ ու զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Հազար ափսոս։ Ցավակցում ենք հարազատներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment