Ելիսեյան պալատում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Ելիսեյան պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Փարիզում նա կմասնակցի սեպտեմբերի 9-10-ը անցկացվող Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որին մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։