Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա. կա զոհ և վիրավորներ

https://arm.sputniknews.ru/20260909/ukrainaji-zu-n-hardzakvel-e-belgvorvodi-ev-brjanski-marzeri-vra-ka-zvoh-ev-viravvorner-106647035.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64911263_156:0:1097:706_1920x0_80_0_0_acba7ce1d51ec31cca469f481c779519.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

բելգորոդ, բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Բրյանսկի մարզում հարձակման են ենթարկվել 2 ձեռնարկություններ և բենզալցակայան։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով զոհվել է մի տղամարդ, վիրավորվել մի կին: Այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

«Գրայվորոնի շրջանի Գորա-Պոդոլ գյուղում դրոնը հարվածել է առանձնատան տարածքին։ Ստացած վնասվածքներից տեղում մի տղամարդ է մահացել։․ Գրայվորոն քաղաքում դրոնի հարձակման հետևանքով մի կին է վիրավորվել», – հաղորդում է շտաբի՝ MAX հարթակի ալիքը։

Նշվում է, որ բեկորային վնասվածքներ ստացած կինն ինքնուրույն է դիմել շրջանային հիվանդանոց:

Բրյանսկի շրջանի 2 ձեռնարկությունների և բենզալցակայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է 6 մարդ: Այս մասին հայտարարել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը:

Պաշտոնյան հավելել է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment