https://arm.sputniknews.ru/20260909/shut-kavartvi-rusukrainakan-hakamartutjuny-qaghaqagety-putintramp-zrujci-masin-106632127.html
Շուտ կավարտվի՞ ռուս–ուկրաինական հակամարտությունը. քաղաքագետը` Պուտին–Թրամփ զրույցի մասին
Շուտ կավարտվի՞ ռուս–ուկրաինական հակամարտությունը. քաղաքագետը` Պուտին–Թրամփ զրույցի մասին
Sputnik Արմենիա
Սուրեն Սուրենյանցը, վերլուծելով ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցն ու ԱՄՆ դեսպանորդների այցերը Մոսկվա և Կիև, չի բացառում, որ ԱՄՆ–ն իրապես ցանկություն ունի… 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T21:02+0400
2026-09-09T21:02+0400
2026-09-09T21:02+0400
ամն
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424242_0:0:1024:577_1920x0_80_0_0_3df70213133f7050a3f953ac1e931e16.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երկու գերտերությունների առաջնորդների հեռախոսազրույցն առնվազն ազդակ է աշխարհաքաղաքական լարվածության կամ տուրբուլենտության վերացման, բայց մի հեռախոսազրույցի արդյունքում էական փոփոխություններ ակնկալելն իրատեսական չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով Պուտին–Թրամփ վերջին հեռախոսազրույցը։ Սեպտեմբերի 8-ին կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել էր 1 ժամ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ այն կենտրոնացած է եղել ուկրաինական հարցի կարգավորման վրա և եղել է կառուցողական ու շատ անկեղծ։ Առաջնորդները դրական են գնահատել ԱՄՆ նախագահի դեսպանորդների` Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքները։Վերլուծելով նախագահների հեռախոսազրույցի և ԱՄՆ դեսպանորդների այցերի մասին պաշտոնական տեղեկատվությունը` Սուրենյանցը չի բացառում, որ ԱՄՆ–ն իրապես ցանկություն ունի կառուցողական միջնորդ լինելու։ Բայց խաղաղության հաստատման բալանսավորված կոնցեպտ նրա կողմից առայժմ չի նշմարվում։Հեռախոսազրույցի մասին պաշտոնական լրահոսից վերլուծաբանը ենթադրում է, որ ռուսական կողմն ամեն դեպքում սպասում է Թրամփի կոնկրետ գործողություններին` հատկապես, որ ԱՄՆ նախագահը դեռ 1 տարի առաջ Անքորիջում պարտավորվել էր Ուկրաինայում հասնել որոշակի զիջումների։ «Անքորիջի տրամաբանությունն այն էր, որ եվրոպական պետություններն էլ պիտի իրենց նպաստը բերեն այդ գործընթացում։ Բայց, ինչպես տեսանք, Միացյալ Նահանգներին չհաջողվեց այդ բալանսավորված փոխզիջումներին հակել Կիևին, և պատերազմը շարունակվեց։ Ռուսաստանի դիրքորոշումը շատ պարզ է։ Ինքը ասում է` պիտի վերացվեն այս հակամարտության հիմնապատճառները, իսկ այս պատերազմը հետևանք էր ՆԱՏՕ–ի էքսպանսիոն քաղաքականության։ Հենց դրա մասին է ակնարկում Պուտինն իր բոլոր հրապարակային հայտարարություններում»,– նկատում է Սուրենյանցը։ Վերլուծաբանը նաև նշում է, որ Ուիտկոֆ-Քուշներ զույգի հետ հանդիպմանը Զելենսկու ելույթի ամբողջ տրամաբանությունը հանգում էր պատերազմական գործողությունների նոր` ձմեռային փուլին նախապատրաստվելուն։Ի դեպ, Պուտին–Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը հստակ նշել է, թե ինչ կարող են անել ամերիկացիները՝ Ուկրաինայում ռազմական գործողություններն արագ դադարեցնելու համար։ Այդ համատեքստում ՌԴ նախագահը հատուկ ընդգծել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելու հարցում։Անդրադառնալով հեռախոսազրույցի այս դրվագին` Սուրենյանցը նկատում է, որ գերիների, հատկապես` երեխաների վերադարձը կամ փոխանակումը դիվանագիտության մեջ ընդունված ժեստ է։ Իսկ Մելանյա Թրամփի այդ առաքելությունն ընդգծելով` ՌԴ նախագահն այդ կերպ, ըստ նրա, փորձել է արժևորել Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5–ին Մոսկվայում կայացել են ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիտկոֆի և Քուշների բանակցությունները ՌԴ նախագահ Պուտինի հետ` ուկրինական կարգավորման հարցով։ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնացները մեկնել են Կիև։
ամն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424242_61:0:972:683_1920x0_80_0_0_a8b38a3f7ce4ca3b3753c53efb7fd365.jpg.webp
ամն, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
ամն, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
Սուրեն Սուրենյանցը, վերլուծելով ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցն ու ԱՄՆ դեսպանորդների այցերը Մոսկվա և Կիև, չի բացառում, որ ԱՄՆ–ն իրապես ցանկություն ունի կառուցողական միջնորդ լինելու։ Բայց խաղաղության հաստատման բալանսավորված կոնցեպտ դեռ չի նշմարվում։
Վերլուծելով նախագահների հեռախոսազրույցի և ԱՄՆ դեսպանորդների այցերի մասին պաշտոնական տեղեկատվությունը` Սուրենյանցը չի բացառում, որ ԱՄՆ–ն իրապես ցանկություն ունի կառուցողական միջնորդ լինելու։ Բայց խաղաղության հաստատման բալանսավորված կոնցեպտ նրա կողմից առայժմ չի նշմարվում։
«Գուցե ինչ–որ գաղափարներ կան, որ նախնական քննարկման փուլում են, կողմերը պիտի համաձայնեցնեն, բայց ես առայժմ ազդակներ չեմ տեսնում, որ այդ պատերազմը մոտ է ավարտին»,– ասում է Սուրենյանցը։
Հեռախոսազրույցի մասին պաշտոնական լրահոսից վերլուծաբանը ենթադրում է, որ ռուսական կողմն ամեն դեպքում սպասում է Թրամփի կոնկրետ գործողություններին` հատկապես, որ ԱՄՆ նախագահը դեռ 1 տարի առաջ Անքորիջում պարտավորվել էր Ուկրաինայում հասնել որոշակի զիջումների։
«Անքորիջի տրամաբանությունն այն էր, որ եվրոպական պետություններն էլ պիտի իրենց նպաստը բերեն այդ գործընթացում։ Բայց, ինչպես տեսանք, Միացյալ Նահանգներին չհաջողվեց այդ բալանսավորված փոխզիջումներին հակել Կիևին, և պատերազմը շարունակվեց։ Ռուսաստանի դիրքորոշումը շատ պարզ է։ Ինքը ասում է` պիտի վերացվեն այս հակամարտության հիմնապատճառները, իսկ այս պատերազմը հետևանք էր ՆԱՏՕ–ի էքսպանսիոն քաղաքականության։ Հենց դրա մասին է ակնարկում Պուտինն իր բոլոր հրապարակային հայտարարություններում»,– նկատում է Սուրենյանցը։
Վերլուծաբանը նաև նշում է, որ Ուիտկոֆ-Քուշներ զույգի հետ հանդիպմանը Զելենսկու ելույթի ամբողջ տրամաբանությունը հանգում էր պատերազմական գործողությունների նոր` ձմեռային փուլին նախապատրաստվելուն։
«Ուկրաինացիները դեռևս համարում են, որ Ռուսաստանին հասցված հեռահար հարվածներով կարող են պարտադրել Մոսկվային ավելի փափուկ դիրքորոշումների։ Սակայն ես սա անհեռանկար մի բան եմ համարում, որովհետև էդ հեռահար հարվածները գուցե Ռուսաստանի տնտեսության վրա ազդում են, բայց կոնվենցիոնալ պատերազմի ստրատեգիական ելքի վրա ազդեցություն չունեն։ Ռուսաստանն էլ, քանի որ Ուկրաինան հակված չէ զիջման, առնվազն տեսանելիորեն փորձում է ամբողջ Դոնբասն ազատագրել, որից հետո բանակցային գործընթացում նրանց դիրքերն ավելի ամուր կլինեն»,– ասում է վերլուծաբանը։
Ի դեպ, Պուտին–Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը հստակ նշել է, թե ինչ կարող են անել ամերիկացիները՝ Ուկրաինայում ռազմական գործողություններն արագ դադարեցնելու համար։ Այդ համատեքստում ՌԴ նախագահը հատուկ ընդգծել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելու հարցում։
Անդրադառնալով հեռախոսազրույցի այս դրվագին` Սուրենյանցը նկատում է, որ գերիների, հատկապես` երեխաների վերադարձը կամ փոխանակումը դիվանագիտության մեջ ընդունված ժեստ է։ Իսկ Մելանյա Թրամփի այդ առաքելությունն ընդգծելով` ՌԴ նախագահն այդ կերպ, ըստ նրա, փորձել է արժևորել Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը։