Հունգարիայի կողմից ռուս դիվանագետներին վտարելու որոշումը անպատասխան չի մնա․ Պեսկով

Հունգարիայի կողմից ռուս դիվանագետներին արտաքսելու որոշումը անպատասխան չի մնա Ռուսաստանի կողմից։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը երեքշաբթի օրը հայտարարել էր 10 ռուս դիվանագետի արտաքսման մասին։

«Այս որոշումը կստանա համարժեք արձագանք։ Այս գործողությունները անպատասխան չեն մնա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Հունգարիայից 10 ռուս դիվանագետի արտաքսման արձագանքը կլինի կոշտ և ցավոտ։

Leave a comment