https://arm.sputniknews.ru/20260909/hraparakvats-bvolvor-zenqern-orinakan-en-khachatrjani-pashtpanakan-kvoghmy-qk-i-tesanjuti-masin-106645124.html
Հրապարակված բոլոր զենքերն օրինական են. Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին
Հրապարակված բոլոր զենքերն օրինական են. Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին
Sputnik Արմենիա
Գագիկ Խաչատրյանի պաշտպանները պնդում են՝ խուզարկությունների ժամանակ ապօրինի են գույք առգրավել։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T20:22+0400
2026-09-09T20:22+0400
2026-09-09T20:22+0400
գագիկ խաչատրյան
հհ քննչական կոմիտե
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106645431_0:255:1164:909_1920x0_80_0_0_72a65a73ca1237e7c91e3e005a2bf77f.jpg.webp
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տանը սեպտեմբերի 1-ին և 4-ին իրականացված խուզարկությունների ժամանակ Քննչական կոմիտեն մի շարք խախտումներ է թույլ տվել։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա փաստաբանական թիմը։Այսօր Քննչական կոմիտեն Գագիկ Խաչատրյանի տան խուզարկությունից հետո առանց մեկնաբանությա տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էին զենքեր, տարատեսակ նկարներ, զարդեր և այլն։Փաստաբանների պնդմամբ՝ խուզարկությունների ընթացքում առգրավված բոլոր հրազեններն օրինական են եղել։ Դրանք վերցվել են զենքի օրինական տիրապետումը հաստատող թույլտվությունների և հաշվառման փաստաթղթերի հետ միասին։ Պաշտպանական կողմը անհիմն և անօրինական է համարում դրանց առգրավումը։Փաստաբանները վիճարկում են նաև զարդերի, ժամացույցների, նկարների, զարդատուփերի, գրիչների և գրելու հավաքածուների առգրավումը։ Նրանց խոսքով՝ դատարանի որոշմամբ այդ իրերը որոնման և վերցնելու ենթակա չեն եղել։ Պաշտպանական կողմը նաև պնդում է, որ զարդերն ու ժամացույցները ընտանիքը ձեռք է բերել կամ նվեր ստացել դեռևս 1970-ական թվականներից։Պաշտպանական կողմը դժգոհություն է հայտնել նաև Քննչական կոմիտեի կողմից խուզարկությունների ընթացքում արված կադրերի հրապարակումից։ Փաստաբանների պնդմամբ՝ բնակարանների ներքին կահավորանքի և անձնական կյանքին վերաբերող այլ տվյալների հրապարակմամբ խախտվում է անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։Պաշտպանները հայտարարում են, որ պատրաստվում են սահմանված կարգով վիճարկել առգրավումների իրավաչափությունը և պահանջել, իրենց գնահատմամբ, ապօրինի առգրավված գույքի վերադարձը։ Նրանք նաև կոչ են արել իրավապահներին գործել օրենքի շրջանակում և հայտնել, որ շարունակելու են հետևել քրեական գործի ընթացքին։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ըստ փաստաբանական խմբի՝ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
2026
Լուրեր
am_HY
Հրապարակված բոլոր զենքերն օրինական են. Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին
Sputnik Արմենիա
Հրապարակված բոլոր զենքերն օրինական են. Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին
2026-09-09T20:22+0400
true
PT1M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106645431_0:146:1164:1018_1920x0_80_0_0_ad0a3e66cca2eefd1a153867f2b9262e.jpg.webp
գագիկ խաչատրյան, հհ քննչական կոմիտե, խուզարկություն, видео
գագիկ խաչատրյան, հհ քննչական կոմիտե, խուզարկություն, видео
Գագիկ Խաչատրյանի պաշտպանները պնդում են՝ խուզարկությունների ժամանակ ապօրինի են գույք առգրավել։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տանը սեպտեմբերի 1-ին և 4-ին իրականացված խուզարկությունների ժամանակ Քննչական կոմիտեն մի շարք խախտումներ է թույլ տվել։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա փաստաբանական թիմը։
Այսօր Քննչական կոմիտեն Գագիկ Խաչատրյանի տան խուզարկությունից հետո առանց մեկնաբանությա տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էին զենքեր, տարատեսակ նկարներ, զարդեր և այլն։
Փաստաբանների պնդմամբ՝ խուզարկությունների ընթացքում առգրավված բոլոր հրազեններն օրինական են եղել։ Դրանք վերցվել են զենքի օրինական տիրապետումը հաստատող թույլտվությունների և հաշվառման փաստաթղթերի հետ միասին։ Պաշտպանական կողմը անհիմն և անօրինական է համարում դրանց առգրավումը։
Փաստաբանները վիճարկում են նաև զարդերի, ժամացույցների, նկարների, զարդատուփերի, գրիչների և գրելու հավաքածուների առգրավումը։ Նրանց խոսքով՝ դատարանի որոշմամբ այդ իրերը որոնման և վերցնելու ենթակա չեն եղել։ Պաշտպանական կողմը նաև պնդում է, որ զարդերն ու ժամացույցները ընտանիքը ձեռք է բերել կամ նվեր ստացել դեռևս 1970-ական թվականներից։
Ըստ հայտարարության՝ առգրավված նկարների, զարդերի, ժամացույցների և զարդատուփերի վրա չեն արձանագրվել հետքեր, նույնականացնող համարներ կամ այլ հատկանիշներ, որոնք դրանք կկապեին Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի հետ։ Փաստաբանների գնահատմամբ՝ այդ գույքի առգրավումը կատարվել է կամայականորեն՝ «շոու բեմադրելու նպատակով»։
Պաշտպանական կողմը դժգոհություն է հայտնել նաև Քննչական կոմիտեի կողմից խուզարկությունների ընթացքում արված կադրերի հրապարակումից։ Փաստաբանների պնդմամբ՝ բնակարանների ներքին կահավորանքի և անձնական կյանքին վերաբերող այլ տվյալների հրապարակմամբ խախտվում է անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Պաշտպանները հայտարարում են, որ պատրաստվում են սահմանված կարգով վիճարկել առգրավումների իրավաչափությունը և պահանջել, իրենց գնահատմամբ, ապօրինի առգրավված գույքի վերադարձը։ Նրանք նաև կոչ են արել իրավապահներին գործել օրենքի շրջանակում և հայտնել, որ շարունակելու են հետևել քրեական գործի ընթացքին։
Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։