Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը

Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ հիշեցնելով, որ նշված հատվածը փակ է լինելու հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։

Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a comment