Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Պետրոս Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի քննչական համապատասխան ստորաբաժանումում փաստաթղթեր են կազմվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաշվեկշռում։