https://arm.sputniknews.ru/20260909/marzajin-transpvorti-mutqy-erevan-argelely-ushacats-e-u-khndraharujc-galstjan-106601994.html
Մարզային տրանսպորտի մուտքը Երևան արգելելը ուշացած է ու խնդրահարույց. Գալստյան
Մարզային տրանսպորտի մուտքը Երևան արգելելը ուշացած է ու խնդրահարույց. Գալստյան
Sputnik Արմենիա
Երևանի ավագանու նիստում Ավինյանն ասել է, որ մարզային փոխադրողները իրավունք չունեն Երևանի տարածքում մարդ տեղափոխելու, կանգառներում կանգնելու։ Քաղաքապետարանի… 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T19:52+0400
2026-09-09T19:52+0400
2026-09-09T19:52+0400
տրանսպորտ
մարզ
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1445/90/14459071_0:157:1499:1000_1920x0_80_0_0_dc08d186e67f98323f5c4fad4757aca4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Մարզային տրանսպորտի մասին Երևանի քաղաքապետի հայտարարությունը ոչ թե բացահայտում է, այլ ուշացած հանձնարարական. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը` մեկնաբանելով Երևանի ավագանու նիստում Տիգրան Ավինյանի արած հայտարարությունը։Սեպտեմբերի 8-ի նիստում Ավինյանն ասել էր, որ Երևան քաղաքում ուղևորափոխադրումը պետք է իրականացնեն միայն «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունները և Մետրոպոլիտենը։ Մնացած փոխադրողները` մասնավոր կամ մարզային, միկրոավտոբուսներ թե ավտոբուսներ, իրավունք չունեն Երևանի տարածքում մարդ տեղափոխելու, կանգառներում կանգնելու։ Էդգար Գալստյանը նկատում է, որ իրավական առումով Ավինյանի ասածը արդեն կանոնակարգված է ՀՀ օրենսդրությամբ։ Ըստ նրա` տարբեր իրավական ակտերով նախատեսված է, որ մարզային երթուղիները պետք է ավարտվեն ավտոկայաններում։ Մինչդեռ մարզային երթուղիները տարիներ շարունակ ոչ թե ուղիղ փոխադրում են իրականացրել Ա կետից Բ կետ, այլև Երևանի ներսում են ուղևորափոխադրում անում՝ անցնելով բոլոր կանգառներով։Բայց օրենքը օրենք, իսկ դրա կիրառումից ներկա պայմաններում տուժելու է ամեն օր Երևան աշխատանքի կամ սովորելու եկող մարզաբնակ քաղաքացին։ Եվ պատճառը, Գալստյանի գնահատմամբ, կիսատ–պռատ արված տրանսպորտային բարեփոխումն է։ Մեր զրուցակիցը նաև նշում է, որ Երևանի տարածքում մարզային տրանսպորտի երթևեկության կարգավորումը պարտադիր չէ, որ դրսևորվի երթևեկության արգելքով։ Մարզային ավտոբուսների երթուղին, նրա խոսքով, կարող է ավարտվել Երևանի որևէ հատվածում։ Բայց պարտադիր չէ, որ կանգառ կատարի մայրաքաղաքի բոլոր կանգառներում։ Երթևեկության խնդիրը լուծելու և հատկապես Երևանը մարզերին կապող համայնքային ճանապարհներին խցանումները վերացնելու համար մեր զրուցակիցն առաջարկում է համակարգային լուծումների ճանապարհով գնալ՝ ներդնել լուսացույցների խելացի համակարգ` հիմնված խցանումների տվյալների վրա, իսկ, օրինակ, Մյասնիկյանի կամ Իսակովի պողոտաներում պիկ ժամերին կազմակերպել դարձափոխային երթևեկություն։«Առավոտյան ժամերին այդ պողոտաներով շատ մեծ հոսք է գալիս դեպի կենտրոն, կենտրոնից գնացող ուղղությունը անհամեմատ ավելի թեթև է։ Դրա համար պետք է մեջտեղի պահպանապատի փոխարեն պետք է կառուցվի փոփոխվող գոտի, որը առավոտյան ժամերին կավելանա իջնող թևին, երեկոյան ժամերին` հակառակ ուղղությանը։ Այդ դեպքում կունենանք մեկ լրացուցիչ երթևեկելի գոտի»,– ասում է մասնագետը` միաժամանակ նկատելով, որ իր հիշատակած պողոտաները 1 տարի առաջ կապիտալ վերանորոգվեցին, ասֆալտապատվեցին, բայց դարձափոխային երթևեկություն կազմակերպելու ուղղությամբ քաղաքային իշխանությունը ոչ մի քայլ չարեց։Ի դեպ, այսօր մամուլում նաև լուրեր տարածվեցին այն մասին, որ Ավինյանը հայտարարել է նաև Երևանի Կոմիտասի պողոտայում ավտոբուսային երթուղիները փողոցի կենտրոնական հատված տեղափոխելու մասին։ Երևանի քաղաքապետարանից, սակայն, Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հերքեցին տարածված լուրերը։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1445/90/14459071_0:0:1333:1000_1920x0_80_0_0_ffaca961ce83996de66f71d168b28e48.jpg.webp
տրանսպորտ, մարզ, երևան, երևանի քաղաքապետարան
տրանսպորտ, մարզ, երևան, երևանի քաղաքապետարան
Երևանի ավագանու նիստում Ավինյանն ասել է, որ մարզային փոխադրողները իրավունք չունեն Երևանի տարածքում մարդ տեղափոխելու, կանգառներում կանգնելու։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է հարցի բաղադրիչները։
Սեպտեմբերի 8-ի նիստում Ավինյանն ասել էր, որ Երևան քաղաքում ուղևորափոխադրումը պետք է իրականացնեն միայն «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունները և Մետրոպոլիտենը։ Մնացած փոխադրողները` մասնավոր կամ մարզային, միկրոավտոբուսներ թե ավտոբուսներ, իրավունք չունեն Երևանի տարածքում մարդ տեղափոխելու, կանգառներում կանգնելու։
Էդգար Գալստյանը նկատում է, որ իրավական առումով Ավինյանի ասածը արդեն կանոնակարգված է ՀՀ օրենսդրությամբ։ Ըստ նրա` տարբեր իրավական ակտերով նախատեսված է, որ մարզային երթուղիները պետք է ավարտվեն ավտոկայաններում։ Մինչդեռ մարզային երթուղիները տարիներ շարունակ ոչ թե ուղիղ փոխադրում են իրականացրել Ա կետից Բ կետ, այլև Երևանի ներսում են ուղևորափոխադրում անում՝ անցնելով բոլոր կանգառներով։
Բայց օրենքը օրենք, իսկ դրա կիրառումից ներկա պայմաններում տուժելու է ամեն օր Երևան աշխատանքի կամ սովորելու եկող մարզաբնակ քաղաքացին։ Եվ պատճառը, Գալստյանի գնահատմամբ, կիսատ–պռատ արված տրանսպորտային բարեփոխումն է։
«Միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր ոչ միայն երևանյան տրանսպորտում, այլև մարզայինում։ Տոմսը, քարտը միջմարզային և քաղաքային տրանսպորտոմ պիտի համադրվեին, համակցվեին։ Իսկ հիմա մեր քաղաքացին դիսկամֆորտ է զգալու։ Օրինակ` Երևանի ավագանին արտոնություններ է սահմանել Երևանում տրանսպորտից օգտվելու համար, բայց մարզային տրանսպորտով երթևեկող քաղաքացին նույն արտոնությունը չունի։ Եթե, օրինակ, Աբովյանից եկող ուսանողը պետք է Աբովյանում իր քարտը մոտեցներ մարզային տրանսպորտի վալիդատորին, վճարեր, հասներ Երևան և նույն քարտով արդեն ավելի քիչ գումարով կամ առանց հավելյալ վճարի օգտվեր նաև Երևանի տոմսային համակարգից։ Բայց, քանի որ ամբողջ Հայաստանում միասնական տոմսային համակարգ չի դրվել, դա խնդիր է առաջացնելու»,– ասում է Գալստյանը։
Մեր զրուցակիցը նաև նշում է, որ Երևանի տարածքում մարզային տրանսպորտի երթևեկության կարգավորումը պարտադիր չէ, որ դրսևորվի երթևեկության արգելքով։ Մարզային ավտոբուսների երթուղին, նրա խոսքով, կարող է ավարտվել Երևանի որևէ հատվածում։ Բայց պարտադիր չէ, որ կանգառ կատարի մայրաքաղաքի բոլոր կանգառներում։
«Կարող է գալ մինչև Հարավային կամ Հյուսիսային ավտոկայան և մի հատ ընդամենը միջանկյալ կանգառ իրականացի քաղաքի կենտրոնական հատվածներից որևիցե մեկում։ Բայց բոլոր կանգառները «սանրելով» հյուսիսայինից մինչև հարավային ավտոկայան, իհարկե, դա անթույլատրել է։ Դա խաթարում է երթևեկությունը և միանշանակ խանգարում քաղաքային տրանսպորտին»,– ասում է Գալստյանը։
Երթևեկության խնդիրը լուծելու և հատկապես Երևանը մարզերին կապող համայնքային ճանապարհներին խցանումները վերացնելու համար մեր զրուցակիցն առաջարկում է համակարգային լուծումների ճանապարհով գնալ՝ ներդնել լուսացույցների խելացի համակարգ` հիմնված խցանումների տվյալների վրա, իսկ, օրինակ, Մյասնիկյանի կամ Իսակովի պողոտաներում պիկ ժամերին կազմակերպել դարձափոխային երթևեկություն։
«Առավոտյան ժամերին այդ պողոտաներով շատ մեծ հոսք է գալիս դեպի կենտրոն, կենտրոնից գնացող ուղղությունը անհամեմատ ավելի թեթև է։ Դրա համար պետք է մեջտեղի պահպանապատի փոխարեն պետք է կառուցվի փոփոխվող գոտի, որը առավոտյան ժամերին կավելանա իջնող թևին, երեկոյան ժամերին` հակառակ ուղղությանը։ Այդ դեպքում կունենանք մեկ լրացուցիչ երթևեկելի գոտի»,– ասում է մասնագետը` միաժամանակ նկատելով, որ իր հիշատակած պողոտաները 1 տարի առաջ կապիտալ վերանորոգվեցին, ասֆալտապատվեցին, բայց դարձափոխային երթևեկություն կազմակերպելու ուղղությամբ քաղաքային իշխանությունը ոչ մի քայլ չարեց։
Ի դեպ, այսօր մամուլում նաև լուրեր տարածվեցին այն մասին, որ Ավինյանը հայտարարել է նաև Երևանի Կոմիտասի պողոտայում ավտոբուսային երթուղիները փողոցի կենտրոնական հատված տեղափոխելու մասին։ Երևանի քաղաքապետարանից, սակայն, Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հերքեցին տարածված լուրերը։