Կրիպտոշուկան օգոստոսին․ մրցավազք, որի հետևում միշտ չէ, որ պահանջարկն է

Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան աճել է 17.6%-ով՝ հասնելով 2.70 տրլն դոլարի, սփոթ ETF-ները գրանցել են 2025 թվականի հոկտեմբերից ի վեր լավագույն ամիսը, իսկ Bitcoin-ի շարժումը հայտնվել է 2020 թվականից ի վեր շաբաթական ամենաուժեղ շարժումների վերին 1%-ում։ Սակայն ռալիի հիմքում մակրոտնտեսական գործոններն էին, Ջեքսոն Հոուլից հնչած «բազեական» ազդակը և գլխավոր հարցը՝ արդյոք շուկա կապիտալ է վերադառնում, թե աճը հիմնականում պայմանավորված է կարճ դիրքերի փակումով։

Հիմնական դրույթներ

Շուկայի կապիտալիզացիան աճել է 17.6%-ով՝ մինչև 2.70 տրլն դոլար՝ ETF-ների համար 2026 թվականի ամենաուժեղ ամսվա ֆոնին։ Սակայն ռալին առաջին հերթին տոկոսադրույքների շուրջ խաղադրույք էր․ Treasury-ի հետգնման ծրագրի ընդլայնումը ճնշումը եկամտաբերություններից տեղափոխեց դոլարի վրա, իսկ Ուորշի «բազեական» ելույթը Ջեքսոն Հոուլում մեկ նստաշրջանի ընթացքում հետ շրջեց սեպտեմբերյան վերագնահատման շուրջ 60%-ը։ Ռալիի կայունությունը կախված է նրանից, թե արդյոք սփոթ և ETF պահանջարկը կպահպանվի ԴՊՀ-ի քաղաքականության խստացման պայմաններում։

BTC-ի շաբաթական 24,8% աճը ներառվել է 2020 թվականից ի վեր բոլոր շաբաթական շարժումների վերին 1%-ում։ Նախորդ յոթ համադրելի դեպքերում մեկ ամիս անց գինն ավելի բարձր է եղել բոլոր յոթ անգամ, իսկ երկու ամիս անց՝ յոթից վեցում՝ միջինը 18.3% աճով։ Միևնույն ժամանակ, շարժման զգալի մասը ապահոված short squeeze-ի ազդեցությունն արդեն հիմնականում սպառվել է։

• Միաժամանակ բաժնետոմսեր և կրիպտոարժույթներ պահող օգտատերերի պորտֆելներում կրիպտոյի մասնաբաժինը 64%-ից հասել է 72%-ի, ստեյբլքոյնների տեղաբաշխումը նվազել է 22%-ով, իսկ TradFi perpetual ֆյուչերսների ծավալի մասնաբաժինը՝ 40%-ից մինչև 20%։ Ներդրողները կրիպտոդիրքերը ֆինանսավորել են ազատ կապիտալով։

ANTHROPICUSDT pre-IPO պայմանագրի ենթադրվող գնահատականը հասել է 2 տրլն դոլարի, իսկ օգոստոսը փակել է 1.9 տրլն դոլար մակարդակում՝ երկու անգամ գերազանցելով Series H-ի գնահատականը և կազմելով ընթացիկ հասույթի տարեկանացված տեմպի (run-rate) մոտ 30-ապատիկը։ Binance-ի pre-IPO պրոդուկտները հասանելիություն են բացում այն ներդրումային թեմաների նկատմամբ, որոնք ավանդաբար սահմանափակված էին մասնավոր շուկաներով։

Հանգստյան օրերին TradFi perpetual ֆյուչերսների ծավալը հունվարից աճել է գրեթե 12 անգամ՝ օգոստոսին հասնելով 53 մլրդ դոլարի։ Նույնիսկ եթե ավանդական բորսաները երկարացնեն աշխատանքային օրերի առևտրային ժամերը, հանգստյան օրերի 49-ժամյա ընդմիջումը կմնա, իսկ այդ բացը կշարունակեն լրացնել շուրջօրյա հարթակները։

Շուկայի դինամիկան․ ռալի, որն ապահովվել է կապիտալի ներհոսքով

Օգոստոսին կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան աճել է 17.6%-ով՝ մինչև 2.70 տրլն դոլար։ Ի տարբերություն հուլիսի՝ շարժումն ապահովվել է կապիտալի ներհոսքով, այլ ոչ թե վաճառողների պասիվությամբ։ Սփոթ Bitcoin ETF-ները ներգրավել են 3.52 մլրդ դոլար՝ լավագույն արդյունքը 2025 թվականի հոկտեմբերից ի վեր և զգալի առաջընթաց հուլիսի 172 մլն դոլարի համեմատ։

Օգոստոսի 17-27-ը ինը անընդմեջ ներհոսքի օրերը ֆոնդերի տարեկան պակասուրդը կրճատել են մոտ երկու երրորդով՝ 5.29 մլրդ դոլարից մինչև 1.77 մլրդ դոլար, իսկ ամսական շրջանառությունն աճել է 49%-ով՝ մինչև 58.63 մլրդ դոլար։ Ether-ի վրա հիմնված պրոդուկտները ևս հետևել են նույն միտմանը՝ օգոստոսի 28-ին ավարտված շաբաթվա ընթացքում ներգրավելով 824 մլն դոլար, ինչը 2026 թվականի ռեկորդն է։

Bitcoin-ից դուրս շուկան վերականգնել է շուրջ 1 տրլն դոլար, սակայն Altcoin Season Index-ի 37 ցուցանիշը՝ 75 շեմի պայմաններում, և BTC-ի բարձր՝ 59.7% դոմինանտությունը ցույց են տալիս, որ դեպի ալթքոյններ լիարժեք ռոտացիա դեռևս չի սկսվել։

Մակրոտնտեսական ֆոնը հակասական էր։ Հուլիսյան գնաճը երկրորդ ամիսն անընդմեջ նվազել է՝ ընդհանուր գնաճը կազմել է 3.4%, բազայինը՝ 2.5%, ինչը համապատասխանել է շուկայի կոնսենսուսին։ Սակայն հիմնական անակնկալը եկել է աշխատաշուկայից․ զբաղվածությունը հուլիսին նվազել է 23 000-ով, մինչդեռ նախորդ 12 ամիսների միջին աճը կազմել էր 34 000։ Մայիսի ցուցանիշը նվազեցվել է 66 000-ով, հունիսինը՝ 37 000-ով։ Միջին ժամային աշխատավարձի տարեկան աճը դանդաղել է մինչև 3.2%՝ նվազագույնը 2021 թվականի մայիսից ի վեր։ 30-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 2007 թվականից ի վեր առավելագույնին, իսկ ԱՄՆ գանձապետարանը երկարաժամկետ պարտատոմսերի հետգնման ծրագրի սահմանաչափը կրկնապատկել է՝ մինչև 4 մլրդ դոլար մեկ նստաշրջանի համար։

BTC-ի շարժումը 63 հազ. դոլար մակարդակից զարգացել է երեք ալիքով։ Strategy-ի կողմից 1 638 BTC-ի վաճառքը՝ միջինը 63 957 դոլար գնով, արտոնյալ բաժնետոմսերի շահաբաժինները ֆինանսավորելու նպատակով, զսպել է ամսվա առաջին կեսի աճը։ Աշխատաշուկայի զեկույցից հետո BTC-ն բարձրացել է մինչև 65.1 հազ. դոլար, իսկ ETF-ների շաբաթական ներհոսքը կազմել է 853,5 մլն դոլար։ Երրորդ ալիքն արդեն մակրոտնտեսական էր․ եկամտաբերությունների կտրուկ նվազումը հանգեցրել է շուրջ 2.7 մլրդ դոլար կարճ դիրքերի լիկվիդացման։ BTC-ն աճել է 11.5%-ով՝ մինչև 71 834 դոլար, իսկ օգոստոսի 25-ին երեք ամսում առաջին անգամ գերազանցել է 81 000 դոլարը։

Բաց է մնում հարցը՝ օգոստոսյան հոսքերը եկամտաբերությունների անկմամբ պայմանավորված short squeeze-ի արդյունք էին, թե կապիտալի լիարժեք վերադարձ։

Ուորշի՝ Ջեքսոն Հոուլում ելույթը փոխել է կարճաժամկետ սցենարը․ Polymarket-ում սեպտեմբերին տոկոսադրույքի բարձրացման հավանականությունն աճել է մինչև մոտ 60%, իսկ BTC-ն մեկ նստաշրջանում կորցրել է 3%։ Սեպտեմբերին մի քանի կարևոր իրադարձություններ կենտրոնացած են կարճ ժամանակահատվածում՝ զբաղվածության զեկույցը, CPI-ն, CLARITY Act-ի քվեարկությունը և FOMC-ի նիստը՝ թարմացված dot plot-ով։

Կապիտալիզացիայով առաջատար 10 կրիպտոակտիվները

HYPE +50.2% — Ամսվա վատագույններից դարձել է լավագույն արդյունք գրանցած ակտիվը՝ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ CFTC-ի ղեկավար Մայքլ Սելիգը աշխատում է Hyperliquid-ի «onshoring»-ի ուղղությամբ։ HYPE-ն մեկ օրում աճել է 23%-ով՝ մինչև 71.50 դոլար։ Hyperliquid-ի երեք ETP-ներն ավելացել են մոտ 20%-ով, իսկ Hyperliquid Strategies-ը՝ 30%-ով։ Պաշտոնական հայտեր կամ հաստատումներ դեռ չկան։

LINK +38.8% — Ռալին սկսվել է ցածր բազայից՝ մոտ 8.20 դոլարից՝ 200-օրյա շարժվող միջինից ցածր։ Standard Chartered-ը սահմանել է 200 դոլար թիրախային գին մինչև 2030 թվականը, Chainlink Reserve-ը գնել է մոտ 139 956 LINK, իսկ Circle-ը հաստատել է Arc-ի mainnet-ը՝ Chainlink-ը որպես հիմնական oracle օգտագործելով։

SOL +35.3% — Փետրվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը։ Սփոթ ETF-ները մեկ շաբաթում ներգրավել են 153 մլն դոլար՝ լավագույն արդյունքը կատեգորիայի գործարկումից ի վեր։ Charles Schwab-ը SOL-ն ավելացրել է կրիպտոհաշիվներում։

RAIN +32.8% — Հասել է պատմական առավելագույնի։ DAO-ի առաջին քվեարկության արդյունքում այրվել է 7.4 մլրդ թոքեն՝ մոտ 108 մլն դոլար արժողությամբ, ինչը մասամբ չեզոքացրել է օգոստոսի խոշորագույն՝ 568.96 մլն դոլար unlock-ի ազդեցությունը։

ETH +28.0% — Հունվարի վերջից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2 500 դոլարը։ Սփոթ ETF-ները մեկ շաբաթում ներգրավել են 824 մլն դոլար՝ 2026 թվականի լավագույն արդյունքը։ BlackRock-ի ETHA-ն ապահովել է այդ գումարից 567 մլն դոլարը։

XRP +25.0% — 1 դոլարից ցածր մակարդակից բարձրացել է մինչև 1.70 դոլար։ Սփոթ ETF-ները մեկ շաբաթում ներգրավել են 110.49 մլն դոլար՝ լավագույն արդյունքը 2025 թվականի դեկտեմբերից ի վեր։ Առջևում 1 մլրդ XRP-ի unlock-ն է։

BTC +20.8% — Գերազանցել է 81 000 դոլարը և հասել 81 455 դոլար առավելագույնին՝ երեք ամսում առաջին անգամ անցնելով 80 հազ. դոլարի շեմը։ Strategy-ն մնացել է զուտ վաճառող՝ վաճառելով 1 638 BTC։

DOGE +18.2% — 0.069 դոլարից բարձրացել է մինչև 0.10 դոլար՝ երեք ամսվա առավելագույնը, սակայն աճն ամբողջությամբ պայմանավորված է եղել լայն շուկայի թափով․ սփոթ ETF-ներն ամբողջ ամսվա ընթացքում ներգրավել են 1 մլն դոլարից պակաս։

BNB +15.5% — Դուրս է եկել 600–620 դոլար միջակայքից՝ հասնելով մոտ 725 դոլարի։ Pasteur հարդֆորքը ցանցի թողունակությունը 1 237-ից բարձրացրել է մինչև 2 324 TPS՝ առանց թողարկման ծավալը փոխելու։

TRX −1.7% — Ամսվա միակ նվազած ակտիվը։ Ցանցում USDT փոխանցումների ծավալը երկրորդ եռամսյակում հասել է ռեկորդային 2.1 տրլն դոլարի, սակայն ստեյքինգում գտնվող TRX-ի քանակը վեց եռամսյակ շարունակ աճելուց հետո նվազել է մինչև 45.7 մլրդ՝ շուկա ազատելով լրացուցիչ առաջարկ։

Ստեյբլքոյններ․ մասնաբաժինների փոփոխություն GENIUS Act-ից հետո

Ստեյբլքոյնների ընդհանուր կապիտալիզացիան նվազել է 1.93%-ով՝ մինչև 303.9 մլրդ դոլար՝ հուլիսի 309.9 մլրդ դոլարից։ Նվազման հիմնական աղբյուրը USDT-ն էր՝ 595 մլն դոլար անկմամբ մինչև 182.7 մլրդ դոլար։ Միաժամանակ USDC-ն աճել է 236 մլն դոլարով՝ մինչև 74.2 մլրդ դոլար, իսկ USDS-ը՝ 128 մլն դոլարով՝ մինչև 6.8 մլրդ դոլար։

Ամսվա առանցքային իրադարձությունը կարգավորող դաշտում էր։ ԱՄՆ գանձապետարանը հրապարակել է GENIUS Act-ի կանոնների նախագիծը, որը սահմանում է, թե ով կարող է ԱՄՆ-ում թողարկել և վաճառել վճարային ստեյբլքոյններ։ Որևէ իրավազորության վերաբերյալ փոխադարձության որոշում դեռ չկա, ինչի հետևանքով USDT-ն ներկայում չունի ամերիկյան ընկերությունների հետ համապատասխանության պահանջներին բավարարող ուղի, իսկ Tether-ը կանգնած է պահուստների էական վերակազմավորման անհրաժեշտության առաջ։ Սակայն մինչև 2028 թվականի հուլիս գործող արտոնյալ ժամանակահատվածը հետաձգում է կանոնների գործնական կիրառումը։

Փոփոխությունն արդեն տեսանելի է շուկայական մասնաբաժիններում․ ԱՄՆ բորսաներում USDT-ի մասնաբաժինը հունվարի 72%-ից նվազել է մինչև մոտ 64%, իսկ USDC-ինը 18%-ից աճել է մինչև 26%։

Թոքենացված ակտիվներ․ աճի կառուցվածքը փոխվել է

Թոքենացված իրական ակտիվների (RWA) ընդհանուր արժեքն օգոստոսին հասել է մոտ 38.7 մլրդ դոլարի՝ ամսական կտրվածքով աճելով 4.8%-ով՝ հուլիսի 3.2%-ի դիմաց։ Սակայն աճի կառուցվածքը փոխվել է։

Ամենամեծ բացարձակ աճը գրանցել են թոքենացված բաժնետոմսերը՝ +685 մլն դոլար կամ +36.0%՝ մինչև 2.59 մլրդ դոլար։ Դրանց հաջորդել են ապրանքահումքային ակտիվները՝ +523 մլն դոլար կամ +11.3%՝ մինչև 5.14 մլրդ դոլար, և ինստիտուցիոնալ ֆոնդերը՝ +410 մլն դոլար կամ +5.3%՝ մինչև 8.21 մլրդ դոլար։ Մասնավոր վարկավորումը հուլիսյան անկումից հետո ավելացել է 315 մլն դոլարով կամ 6.4%-ով՝ մինչև 5.26 մլրդ դոլաև, իսկ անշարժ գույքը՝ 11.8%-ով։ Միակ նվազած կատեգորիան պետական պարտքն էր՝ −191 մլն դոլար կամ −1.1%՝ մինչև 17.30 մլրդ դոլար։

Ամսվա գրաֆիկները

BTC-ի շաբաթական շարժումը՝ 2020 թվականից ի վեր վերին 1%-ում

BTC-ի յոթօրյա 24.8% աճը՝ մինչև 80 հազ. դոլար, համապատասխանում է 2020 թվականից ի վեր շաբաթական եկամտաբերությունների բաշխման մոտ 2.5 ստանդարտ շեղման՝ հայտնվելով բոլոր դիտարկումների վերին 1%-ում։

Շարժման խթանը մակրոտնտեսական էր, ոչ թե բուն կրիպտոշուկայից։ ԱՄՆ գանձապետարանն անսպասելիորեն կրկնապատկել է երկարաժամկետ պարտատոմսերի հետգնման ծրագիրը, երբ 30-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել էր 5.34%-ի։ Շուկան դա ընկալել է որպես արձագանք պարտատոմսերի շուկայում լարվածությանը, այն պայմաններում, երբ զբաղվածության ավելի թույլ տվյալները սահմանափակել էին ԴՊՀ-ի՝ քաղաքականությունը խստացնելու հնարավորությունները՝ դեռևս կայուն գնաճի ֆոնին։ Ճնշումը եկամտաբերություններից տեղափոխվել է դոլարի վրա, իսկ BTC-ն վերագնահատվել է որպես տոկոսային եկամուտ չապահովող ակտիվ, որը շահում է ավելի թույլ դոլարից։

Նախորդ յոթ համադրելի դեպքերում BTC-ն մեկ ամիս անց միշտ ավելի բարձր է եղել, իսկ յոթից վեց դեպքում՝ նաև երկու ամիս անց՝ միջինը 18.3% աճով։

Շարժումը ուժեղացրել է նաև դիրքավորումը։ Bitcoin-ը ամիսներ շարունակ գտնվել էր 200-օրյա շարժվող միջինից՝ 69 հազ. դոլարից ցածր, իսկ սփոթ ծավալները հասել էին բազմամյա նվազագույնների։ Պահանջարկի վերադարձից հետո դիմադրությունը սահմանափակ էր․ լիկվիդացվել է ռեկորդային 2.7 մլրդ դոլար կարճ դիրք, ETF-ները մեկ շաբաթում ներգրավել են 1.92 մլրդ դոլար, իսկ սփոթ ևանժամկետ ֆյուչերսների շուկաներում պահանջարկը միաժամանակ դրական է դարձել առաջին անգամ 2025 թվականի հոկտեմբերյան առավելագույնից հետո։

Գլխավոր եզրակացությունն այն է, որ կրիպտոարժույթները շարունակում են խիստ զգայուն մնալ իրացվելիության պայմանների նկատմամբ։ BTC-ն 72 ժամում վերացրել է բաժնետոմսերի նկատմամբ շուրջ երեք ամսվա հետընթացը։ Nasdaq-ի հետ կորելացիայի թուլացումը նաև հնարավորություն է ստեղծում «կոշտ» ակտիվների միջոցով դիվերսիֆիկացման համար՝ ԱԲ բաժնետոմսերի կողքին։ Սակայն short squeeze-ի թափն արդեն հիմնականում սպառվել է, և հետագա շարժումն ավելի շատ կախված է սփոթ և ETF պահանջարկից։ Այս արագության ռալիից հետո կտրուկ հետընթացները մնում են իրատեսական բազային սցենար։

Օգոստոսյան ռալին կրիպտոյի մասնաբաժինը պորտֆելներում հասցրել է եռամսյա առավելագույնի

BTC-ի վերադարձը 80 հազ. դոլարից բարձր փոխել է միաժամանակ կրիպտոարժույթներ և բաժնետոմսեր պահող օգտատերերի կապիտալի բաշխումը։ Այս խմբում կրիպտոյի մասնաբաժինը մեկ շաբաթում 64%-ից աճել է մինչև 70%, իսկ ամսվա վերջում պահպանվել է 72% մակարդակում։

Սա բաժնետոմսերից դեպի կրիպտո ռոտացիա չէր։ Նույն խմբի բաժնետոմսային դիրքերը շարունակել են աճել, պարզապես կրիպտոակտիվների արժեքն ավելի արագ է ավելացել՝ շուրջ 60%-ով։ Միաժամանակ ստեյբլքոյններում տեղաբաշխումը նվազել է 22%-ով, ինչը վկայում է նոր կապիտալի ուղղման մասին դեպի կրիպտոակտիվներ։

Նման փոփոխություն է տեղի ունեցել նաև ածանցյալների շուկայում։ TradFi անժամկետ ֆյուչերսների մասնաբաժինը, որը տարեսկզբի գրեթե զրոյական մակարդակից օգոստոսի սկզբին հասել էր 40%-ի, ամսվա վերջում նվազել է մինչև 20%։ TradFi անժամկետ ֆյուչերսների շրջանառությունն օգոստոսի առաջին շաբաթվա 145 մլրդ դոլարից նվազել է մինչև 93 մլրդ դոլար, մինչդեռ կրիպտո անժամկետ ֆյուչերսների ծավալը հասել է 421 մլրդ դոլարի։ Ներդրողները չեն հրաժարվում բաժնետոմսերից, այլ դրանց կողքին ավելացնում են կրիպտոակտիվների նկատմամբ էքսպոզիցիան։

Anthropic․ pre-IPO գնահատականը հասել է նոր առավելագույնի

Սպասվող լիստինգի շուրջ ակնկալիքները կարևոր կատալիզատոր են դարձել Anthropic-ի հետ կապված pre-IPO շուկաների համար։ Հնարավոր IPO-ի ժամանակացույցի հստակեցումը նոր պահանջարկ է ձևավորել ANTHROPICUSDT-ի նկատմամբ։

Պայմանագիրը հասել է ամսվա նոր առավելագույնին․ ենթադրվող գնահատականը կարճ ժամանակով բարձրացել է մինչև 2.0 տրլն դոլար, իսկ օգոստոսը փակել է 1.9 տրլն դոլար մակարդակում։ Դա մոտ երկու անգամ գերազանցում է Series H-ի 1.0 տրլն դոլար գնահատականը և ենթադրում է ընթացիկ 65 մլրդ դոլար տարեկանացված հասույթի մոտ 30× բազմապատիկ կամ 2028 թվականի կանխատեսվող միջակայքի միջնակետի մոտ 10×։

Ավելի լայն իմաստով Binance-ի pre-IPO պրոդուկտները հասանելի են դարձնում այն ներդրումային թեմաները, որոնք ավանդաբար կենտրոնացած էին մասնավոր շուկայի ինստիտուցիոնալ մասնակիցների շրջանում։ Շուրջօրյա առևտուրը, թափանցիկ գնագոյացումը և ինչպես երկար, այնպես էլ կարճ դիրքեր բացելու հնարավորությունը ստեղծում են հրապարակային լիստինգից առաջ շուկայական սպասումների իրական ժամանակում գնահատման հարթակ։

Հանգստյան օրերին TradFi անժամկետ ֆյուչերսների ծավալն աճել է 12 անգամ

Կրիպտոբորսաներում հանգստյան օրերի TradFi perpetual ֆյուչերսների ծավալը հունվարի մոտ 5 մլրդ դոլարից օգոստոսին հասել է 53 մլրդ դոլարի, ընդ որում՝ ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում Binance-ին։

ԱՄՆ բաժնետոմսերի կանոնավոր առևտրային ժամերը կազմում են շաբաթվա ընդամենը մոտ 19.3%-ը, սակայն դրանց ընթացքում իրականացվում է ծավալի մոտ 89.2%-ը։ Երկարացված առևտրային ժամերը մասամբ լուծում են աշխատանքային օրերի խնդիրը, սակայն գիշերային իրացվելիությունը կտրուկ նվազում է, իսկ հանգստյան օրերի 49-ժամյա անընդմեջ ընդմիջումը պահպանվում է։

Այս բացը կարևոր է, քանի որ շուկայի համար նշանակալի տեղեկատվությունը հաճախ հրապարակվում է բորսաների աշխատանքային ժամերից դուրս։ Կորպորատիվ հաշվետվությունները և ԱՄՆ-ի հիմնական մակրոտնտեսական տվյալների մեծ մասը հասանելի են դառնում կանոնավոր նստաշրջանից դուրս, իսկ հանգստյան օրերին անսպասելի իրադարձությունները կարող են տեղի ունենալ այն ժամանակ, երբ հիմնական բորսաները փակ են։

Տարվա սկզբից հանգստյան օրերին TradFi անժամկետ ֆյուչերսների ծավալը միջինում կազմել է աշխատանքային օրերի մակարդակի 17.1%-ը, սակայն առանձին նշանակալի հանգստյան օրերին մոտեցել է 40%-ի։ Երբ աշխարհաքաղաքական ռիսկերը նվազել են նավթի ֆյուչերսների շուկայի փակ լինելու պայմաններում, CLUSDT-ն շարունակել է առևտուրը հանգստյան օրերին, իսկ WTI-ն երկուշաբթի բացվել է ուրբաթվա փակման գնից 7.7%-ով ցածր․ վերագնահատման մեծ մասն արդեն տեղի էր ունեցել մինչև ավանդական բորսայի բացումը։

Ինչի՞ն հետևել սեպտեմբերին

Սեպտեմբերին մի քանի կարևոր կատալիզատորներ կենտրոնացած են կարճ ժամանակահատվածում․ զբաղվածության զեկույցը՝ 4-ին, CPI-ն՝ 11-ին, CLARITY Act-ի քվեարկությունը՝ 15-ին, նույն օրը՝ FOMC-ի նիստի առաջին օրը՝ թարմացված dot plot-ով։ 29-ին կմեկնարկի Korea Blockchain Week-ը։

Թոքենների unlock-ների առումով առաջարկի վրա ամենամեծ ճնշումը կարող է ստեղծել RAIN-ը՝ շուրջ 635 մլն դոլարի ապակողպմամբ սեպտեմբերի 10-ին։ Զգալի են նաև UP-ի՝ շուկայական կապիտալիզացիայի 18.7%-ին, BR-ի՝ 16.2%-ին, H-ի՝ 13.5%-ին և AKE-ի՝ 9.25%-ին համարժեք unlock-ները։ Այս չափերի ապակողպումները կարող են դառնալ համապատասխան թոքենների գների վրա ազդող էական գործոն:

Leave a comment