Մեղրիի համայնքապետից բացի ձերբակալվել է ևս 7 անձ, այդ թվում Սյունիքի Էկոպարեկային ծառայության ղեկավարը

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,–ասացին Կոմիտեից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։ Մեր տեղեկություններով, գործը, որի շրջանակում ձերբակալվել է քաղաքապետը, վերաբերում է կաշառքին:

NEWS.am

Leave a comment