«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ կլինեն փակ փողոցներ
Ազնավուրի անվան հրապարակում և Աբովյան փողոցում անցկացվելու է «Երևանի երաժշտական գիշեր» խորագրով համերգ և տոնավաճառ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշված միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 04:00-ից մինչև 22:30-ը փակ է լինելու Աբովյան-Թումանյան փողոցների հատման հատվածից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների հատման հատվածը: