Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստան այցի համար նախատեսված ամսաթվեր չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ», – ասել է նա՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։
Սեպտեմբերի 7-ին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղու ընտրությունը։