Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև առաջիկայում հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն կա, Aysor.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Աշխատանքները շարունակական են»,- նշեց Բադալյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր այսօր հայտարարել, որ առաջիկայում կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ։
Բայրամովը նշել էր, որ Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ մտքեր փոխանակելու հնարավորություն ունեցել է Բիշքեկում` Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։