Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ
ՀՀ հակակառուպցիոն կոմիտեից հաստատում են՝ ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը։
«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- Aysor.am-ին ասացին կոմիտեից։