Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին համաձայնել է ԱՄՆ-ի՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ առաջարկին, գրել է Bloomberg-ը։
Ըստ Զելենսկու՝ հիմնական ուշադրությունը կկենտրոնանա տարածքային բարդ հարցի վրա։
«Նոր փուլը նախատեսված է երեքշաբթի կամ չորեքշաբթի՝ փետրվարի 17-ին կամ 18-ին, բայց դեռևս պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանը կհամաձայնի բանակցություններ վարել ԱՄՆ տարածքում», – Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերել Bloomberg-ը։
Օրակարգում է Դոնբասի արևելքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ամերիկյան նախաձեռնությունը։ Գոտին հանդես կգա որպես բուֆերային շրջան։
«Ոչ մի կողմ չի ոգևորվում ազատ տնտեսական գոտու գաղափարով՝ ո՛չ ռուսները, ո՛չ մենք», – ասել է Զելենսկին՝ նշելով, որ ինքը լիովին չի բացառել այդ հնարավորությունը։