https://arm.sputniknews.ru/20260909/eatm-um-ev-aph-um-qnnarkvum-en-nvor-mijukajin-tekhnvolvogianeri-pvokhadrman-kanvonnery-106632604.html
ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում քննարկվում են նոր միջուկային տեխնոլոգիաների փոխադրման կանոնները
ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում քննարկվում են նոր միջուկային տեխնոլոգիաների փոխադրման կանոնները
Sputnik Արմենիա
Խոսքը ինչպես բժշկական իզոտոպների, այնպես էլ թարմ մրգերի և բանջարեղենի ախտահանման, ինչպես նաև ջրի մաքրման տեխնոլոգիաների մասին է։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T16:35+0400
2026-09-09T16:35+0400
2026-09-09T16:35+0400
«ռոսատոմ»
հայաստան
ռուսաստան
գիտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106629118_0:167:1501:1011_1920x0_80_0_0_6f60995e2bce05591dd3a7e97c416d27.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ և ԱՊՀ մակարդակներով քննարկվում են նոր միջուկային տեխնոլոգիաների անդրսահմանային փոխադրման կանոնակարգերի նախագծերը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հանրային խորհրդի անդամ Յուլիա Զվորիկինան, որը Երևան է ժամանել մասնակցելու ատոմային ոլորտում կարևորագույն գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերին նվիրված սեմինարին, որն անցկացվում է «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտում:«Ռոսատոմին» կից հասարակական խորհրդի գծով Զվորիկինայի գործընկեր Օլեգ Մուրատովը, որը նույնպես ժամանել է Երևան, լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանում ավելանում է բժշկական իզոտոպների արտադրությունը, մշակվում են ռադիացիոն տեխնոլոգիաներ կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների հակաբակտերիալ մշակման համար։«Ցավոք, այս անգամ բավարար ժամանակ չենք ունենա մեր գործընկերների հետ հանդիպումներ ունենալու անմիջապես տեղերում, այսինքն՝ բուհերում և գիտական ինստիտուտներում։ Բայց հեռանկարում մենք պատրաստ ենք դրան», – հավելել է Մուրատովը։Իր հերթին Զվորիկինան նշել է, որ շատ կարևոր է մարդկանց մոտ հաղթահարել ներըմբռնողաբար առաջացող վանողական զգացողությունը՝ կապված «միջուկային» և «ճառագայթում» եզրույթների հետ։ Սա վերաբերում է ոչ միայն սովորական քաղաքացիներին, այլև մասնագետներին, օրինակ՝ բժիշկներին, որպեսզի խուսափեն իրավիճակներից, երբ, օրինակ, հերթապահ բժիշկը հրաժարվում է օգնել ճառագայթային բաժանմունքում գտնվող մասնագիտական գործընկերոջը:Նրա խոսքով, տնտեսական տեսանկյունից շատ կարևոր է խոսել այն մասին, որ ատոմային էներգետիկան փակ ցիկլի (այսինքն՝ հեռանկարում՝ առանց թափոնների – խմբ) գործընթաց է:Յուլիա Զվորիկինան տնտեսական գիտությունների դոկտոր է, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի, ինչպես նաև Արտաքին առևտրի ակադեմիայի պրոֆեսոր, 2005-2016 թվականներին զբաղեցրել է մի շարք պաշտոններ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունում (այդ թվում աշխատել է որպես նախարարի օգնական, այնուհետև տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում):Օլեգ Մուրատովը երկար տարիներ (1973-2001) աշխատել է Կռիլովի անվան Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ճառագայթային անվտանգության լաբորատորիայում՝ միջուկային սուզանավերի հետ կապված մասնագիտություններով: 2001 թվականից «Տվէլլ» ընկերության ռադիացիոն տեխնոլոգիաների բաժնի պետն է, աշխատում է ռադիոակտիվ թափոնների կառավարման տեխնոլոգիաների, ինչպես նաև միջուկային օբյեկտները շահագործումից հանելու ուղղությամբ:Ատոմային ոլորտում քննադատական գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերին նվիրված սեմինարը կազմակերպել էին ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միությունը, ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106629118_0:0:1497:1122_1920x0_80_0_0_02d8be2d084af8d56137b4c1159aaccf.jpg.webp
«ռոսատոմ», հայաստան, ռուսաստան, գիտություն
«ռոսատոմ», հայաստան, ռուսաստան, գիտություն
Խոսքը ինչպես բժշկական իզոտոպների, այնպես էլ թարմ մրգերի և բանջարեղենի ախտահանման, ինչպես նաև ջրի մաքրման տեխնոլոգիաների մասին է։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ և ԱՊՀ մակարդակներով քննարկվում են նոր միջուկային տեխնոլոգիաների անդրսահմանային փոխադրման կանոնակարգերի նախագծերը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հանրային խորհրդի անդամ Յուլիա Զվորիկինան, որը Երևան է ժամանել մասնակցելու ատոմային ոլորտում կարևորագույն գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերին նվիրված սեմինարին, որն անցկացվում է «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտում:
«Մենք աշխատում ենք գործընկերների հետ, որպեսզի մեր տնտեսական տարածքում գործեն անհրաժեշտ կանոնակարգերը, և բոլոր երկրներն իմանան, թե ինչ ապրանքներ ու տեխնոլոգիաներ են տեղափոխվում իրենց սահմաններով», – հայտարարել է Զվորիկինան:
«Ռոսատոմին» կից հասարակական խորհրդի գծով Զվորիկինայի գործընկեր Օլեգ Մուրատովը, որը նույնպես ժամանել է Երևան, լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանում ավելանում է բժշկական իզոտոպների արտադրությունը, մշակվում են ռադիացիոն տեխնոլոգիաներ կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների հակաբակտերիալ մշակման համար։
«Ցավոք, այս անգամ բավարար ժամանակ չենք ունենա մեր գործընկերների հետ հանդիպումներ ունենալու անմիջապես տեղերում, այսինքն՝ բուհերում և գիտական ինստիտուտներում։ Բայց հեռանկարում մենք պատրաստ ենք դրան», – հավելել է Մուրատովը։
Իր հերթին Զվորիկինան նշել է, որ շատ կարևոր է մարդկանց մոտ հաղթահարել ներըմբռնողաբար առաջացող վանողական զգացողությունը՝ կապված «միջուկային» և «ճառագայթում» եզրույթների հետ։ Սա վերաբերում է ոչ միայն սովորական քաղաքացիներին, այլև մասնագետներին, օրինակ՝ բժիշկներին, որպեսզի խուսափեն իրավիճակներից, երբ, օրինակ, հերթապահ բժիշկը հրաժարվում է օգնել ճառագայթային բաժանմունքում գտնվող մասնագիտական գործընկերոջը:
«Այս բոլոր տեխնոլոգիաներում կա անվտանգային բաղադրիչը, սակայն հոգեբանական պատնեշը հաղթահարելու համար աշխատանք է պետք, ուստի մենք աշխատում ենք նաև երիտասարդների հետ, աջակցում ենք դպրոցականների շրջանում վաղ կարիերայի ուղղորդման ծրագրերին, որտեղ պատմվում է այդ ամենի մասին», – հավելել է Զվորիկինան։
Նրա խոսքով, տնտեսական տեսանկյունից շատ կարևոր է խոսել այն մասին, որ ատոմային էներգետիկան փակ ցիկլի (այսինքն՝ հեռանկարում՝ առանց թափոնների – խմբ) գործընթաց է:
«Շատերը պնդում են, որ ատոմային էներգետիկան թանկ է։ Բայց, օրինակ, ածխով աշխատող ջերմային կայանների դեպքում ոչ ոք հաշվի չի առնում թափոնների օգտահանումը և արտանետումները մթնոլորտ: Իսկ ատոմային ոլորտը գնում է աշխատած նյութերի կրկնակի օգտագործման ճանապարհով», – նշել է նա։
Յուլիա Զվորիկինան տնտեսական գիտությունների դոկտոր է, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի, ինչպես նաև Արտաքին առևտրի ակադեմիայի պրոֆեսոր, 2005-2016 թվականներին զբաղեցրել է մի շարք պաշտոններ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունում (այդ թվում աշխատել է որպես նախարարի օգնական, այնուհետև տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում):
Օլեգ Մուրատովը երկար տարիներ (1973-2001) աշխատել է Կռիլովի անվան Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ճառագայթային անվտանգության լաբորատորիայում՝ միջուկային սուզանավերի հետ կապված մասնագիտություններով: 2001 թվականից «Տվէլլ» ընկերության ռադիացիոն տեխնոլոգիաների բաժնի պետն է, աշխատում է ռադիոակտիվ թափոնների կառավարման տեխնոլոգիաների, ինչպես նաև միջուկային օբյեկտները շահագործումից հանելու ուղղությամբ:
Ատոմային ոլորտում քննադատական գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերին նվիրված սեմինարը կազմակերպել էին ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միությունը, ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտը: