ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մի քիչ թասիբ ունեցեք. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից․ «ՀՀ իշխանության պատկան մարմիններին ու պատասխանատուներին այս պահին ասելիքս հետևյալն է. պահանջեք և ստացեք, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, «ծագումով հայ՝ ՀՀ քաղաքացիների» մեղադրական ակտ ու եզրակացություն կոչված փաստաթղթերը, դատավճիռները և ինքներդ քննարկեք՝ կա՞ն հայկական պետականությանն ու պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին անդրադարձող հարցեր…
Պարոնայք պետական պատասխանատունե՛ր, Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են։ Իմացած եղեք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ, դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝ ձեր. ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a comment