Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից․ Խանդանյան

https://arm.sputniknews.ru/20260909/hajastann-arajikajum-chi-patrastvum-durs-gal-eatm-ic-khandanjan-106628416.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103247740_179:0:1600:1066_1920x0_80_0_0_790ba0dfb455d924a506b593b7eb2380.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սարգիս խանդանյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան

սարգիս խանդանյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան

Բաժանորդագրվել

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ էությանը, քանի որ միությունը ենթադրում է ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժ:


ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik.
Հայաստանն առաջիկայում չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա առաջիկայում Հայաստանն իր առջև նման նպատակ չի դնում։ Մենք շարունակում ենք մնալ միության լիիրավ անդամ»,- ասաց Խանդանյանը։
Ընդ որում, ըստ նրա, մյուս կողմից հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները չեն բխում երկկողմ բարեկամական հարաբերություններից և հակասում են ԵԱՏՄ էությանը, քանի որ միությունը ենթադրում է ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժ:

Նրա խոսքով՝ հայկական կողմը, իհարկե, ուսումնասիրում է բարձրացված հարցերը, այն, թե հայկական որ ապրանքները չեն համապատասխանում չափանիշներին։

«Բայց մի բան ակնհայտ է, որ չէին կարող բոլոր ապրանքները միաժամանակ չհամապատասխանել ստանդարտներին»,- ասաց Խանդանյանը:

Նա նշեց, որ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ քննարկումների գործընթացը շարունակվում է։

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը հայտարարել էր, որ Հայաստանը բողոք է ներկայացրել ԵԱՏՄ-ին՝ կապված Ռուսաստան ապրանքների ներմուծման սահմանափակումների հետ:

Leave a comment