Եթե Փաշինյանը մի օր ասի՝ ՀՀ-ն պետք է կործանվի, որ Ադրբեջանն ապրի, Մարիա Կարապետյանը դրա մասին գաղափարական հիմնավոր տեքստ կգրի. Վարդանյան

«Քննարկում ենք մի թեկնածուի թեկնածություն, ով դոգմատիկ կերպով պնդում է՝ պետք է ընդունել Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը, չկա  այլ ճշմարտություն, բացի Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝   ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանի՝  հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում թեկնածության հարցի քննարկմանը։ 

Նա նշեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը մի օր ասի, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կործանվի, որ Ադրբեջանի Հանրապետությունն ապրի, Մարիա Կարապետյանը դրա մասին գաղափարական, հիմնավոր տեքստ կգրի, այնպես կհիմնավորի, համարյա կհամոզի մի քիչ անտեղյակ մարդու»։ 

Վարդանյանը նշեց, որ քննարկում են մի մարդու թեկնածություն, ով չի հասկանում 30 երկրի կողմից, 198, թե բոլոր երկրների կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման տարբերությունը։ 

Նշենք, որ քվեարկության արդյունքում Մարիա Կարապետյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։

 

Leave a comment