https://arm.sputniknews.ru/20260909/hajastann-u-adrbejany-karvogh-en-sahmanazatel-ajn-hatvatsy-vorvov-kancni-tripp-y-khandanjan-106627248.html
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը․ Խանդանյան
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը․ Խանդանյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T14:18+0400
2026-09-09T14:18+0400
2026-09-09T14:18+0400
սարգիս խանդանյան
թրամփի ուղի (tripp)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105637819_0:0:1280:721_1920x0_80_0_0_ed8a51c64d110763138a598da6222aa2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել միջպետական սահմանի այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Երբ TRIPP-ը սկսի գետնի վրա իրականացվել, ապա հավանականություն կա, որ մասնակի սահմանազատման աշխատանքներ կիրականացվեն այն հատվածներում, որտեղ, օրինակ, կանցնի երկաթուղին կամ կկառուցվեն նավթամուղները, գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը անցկացվեն։ Այսինքն՝ հնարավոր է տրամաբանության որոշակի փոփոխություն լինի շատ լոկալ հատվածների մասով, բայց ընդհանուր տրամաբանությունն այն է, որ սահմանազատումը պետք է իրականացվի հյուսիսից հարավ»,- ասաց նա։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու, և այն հատվածում, որտեղ եղավ սահմանազատում, այդտեղ սահմանը կարձանագրվի։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105637819_159:0:1280:841_1920x0_80_0_0_142665c23c5c5d26a21d0d756d9f0a37.jpg.webp
սարգիս խանդանյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
սարգիս խանդանյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել միջպետական սահմանի այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Երբ TRIPP-ը սկսի գետնի վրա իրականացվել, ապա հավանականություն կա, որ մասնակի սահմանազատման աշխատանքներ կիրականացվեն այն հատվածներում, որտեղ, օրինակ, կանցնի երկաթուղին կամ կկառուցվեն նավթամուղները, գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը անցկացվեն։ Այսինքն՝ հնարավոր է տրամաբանության որոշակի փոփոխություն լինի շատ լոկալ հատվածների մասով, բայց ընդհանուր տրամաբանությունն այն է, որ սահմանազատումը պետք է իրականացվի հյուսիսից հարավ»,- ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու, և այն հատվածում, որտեղ եղավ սահմանազատում, այդտեղ սահմանը կարձանագրվի։