Գերմանական Միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի գիտաշխատող Յանիս Կլյուգեի հաշվարկների համաձայն՝ որոնք հիմնված են ՌԴ ֆինանսների նախարարության տվյալների վրա, 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի ուղղակի ռազմական ծախսերը կազմել են շուրջ 123,6 մլրդ դոլար։
Դա մոտ 30%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
Ռազմական ծախսերին բաժին է ընկել Ռուսաստանի դաշնային բյուջեի ընդհանուր ծախսերի 43,8%-ը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Միաժամանակ այդ ծախսերը կազմել են բյուջեի եկամուտների 57,3%-ը։
Կլյուգեի հաշվարկներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի ուղղակի բյուջետային ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը հասել է մոտ 660 մլրդ դոլարի։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)