Հայկական ԱԷԿ-ում աշխատանքներ են նախատեսված նաև 2027 թվականին։ Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Նա պարզաբանեց, որ դրանով պայմանավորված՝ 2027 թվականին նախատեսվում է կայանի 55-օրյա դադար։ «Ավարտել ենք բաց բաշխիչ սարքվածքով նոր ենթակայանի կառուցումը»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ համագործակցությամբ իրականացվում են նաև այլ աշխատանքներ։
Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ առաջիկա տարիներին Հայաստանում տվյալների մշակման կենտրոնների գործարկումը կփոխի էլեկտրաէներգիայի սպառման ծավալները։ «Այսօրվա դրությամբ գործարկվել է շուրջ 1200 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայան, ինչը նույնպես իր ազդեցությունն է թողնում էներգահամակարգի վրա։ Ընդ որում, ատոմակայանը հանդիսանում է բազային ենթակառուցվածք»,- հավելեց Էդուարդ Մարտիրոսյանը։