https://arm.sputniknews.ru/20260909/dahk-i-tujzheri-ev-tuganqneri-mekangamja-hamanerum-azhi-dimac-bvoghqi-akcia-e-106623413.html
«ԴԱՀԿ–ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում»․ ԱԺ–ի դիմաց բողքի ակցիա է
«ԴԱՀԿ–ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում»․ ԱԺ–ի դիմաց բողքի ակցիա է
Sputnik Արմենիա
Խնդիրներն ակցիայի մասնակիցների համար քանի ուղղությամբ են են խնդրահարույց։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T12:45+0400
2026-09-09T12:45+0400
2026-09-09T12:50+0400
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
բողոքի ակցիա
երևան
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/2340/16/23401621_0:53:1600:953_1920x0_80_0_0_359abd3f2637f7e970a9ac0861c68223.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հայտնված մի շարք քաղաքացիներ ՝ պահանջելով արդար ֆինանսական քաղաքականություն բոլորի համար։Նրանք ձեռքերում պահում են «ԴԱՀԿ-ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում», «Միացի՛ր», «Սա մեր վերջին հույսն է» և այլ գրվածքներով պաստառներ։Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի պետությունը հայտարարի ամբողջական համաներում՝ ամբողջությամբ զրոյացնելով կուտակված բոլոր տույժերն ու կատարողական ծախսերը, քանի որ շատ քաղաքացիների բանկային հաշիվներն ու քարտերն արգելափակված են, ինչը դժվարացնում է նրանց կյանքը։Խոսքը պարեկային ծառայության, ինչպես նաև «կարմիր գծերի» չվճարման տուգանքների ու ԴԱՀԿ-ի կողմից ավելացվող լրացուցիչ տույժերի, բանկային ու վարկային տոկոսների և տույժերի մասին է։Պարեկային ծառայության (նախկինում ճանապարհային ոստիկանությունը-խմբ․) տուգանքներն այս առումով ամենատարածվածն է քաղաքացիների շրջանում։ Խոսքը արագության գերազանցման, կարմիր լույսի տակով անցնելու, հոծ գիծը խախտելու կամ այլ խախտումների համար նշանակված տուգանքների մասին է, որոնք ժամանակին չեն վճարվել, ինչի պատճառով էլ գործը փոխանցվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (նախկին ԴԱՀԿ-խմբ․)։ Նույնը վերաբերում է նաև Երևանում «կարմիր գծերի» համար չվճարված տուգանքներին։ԴԱՀԿ-ի կողմից ավելացվող «կատարողական ծախսերն» էլ լրացուցիչ տույժեր են ենթադրում, քանի որ երբ հարցը հասնում է այդ կառույցին, ապա բուն տուգանքին գումարվում է նաև հարկադիր կատարողի կատարողական ծախսերը։ Սովորաբար դա լինում է բուն պարտքի մինչև 20%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2500 դրամը։Բացի պետական տուգանքներից, նշված նախաձեռնությունը պահանջում է անդրադառնալ նաև բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների վրա դրվող բարձր տոկոսներին, որոնց չգանձման պատճառով բանկերը դարձյալ դիմում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` քաղաքացիների հաշիվների վրա կալանք դնելով։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2340/16/23401621_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8ccb99bdfb5c88c5b5252e1ca39ff04b.jpg.webp
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ), բողոքի ակցիա, երևան, տուգանք
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ), բողոքի ակցիա, երևան, տուգանք
Խնդիրներն ակցիայի մասնակիցների համար քանի ուղղությամբ են են խնդրահարույց։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հայտնված մի շարք քաղաքացիներ ՝ պահանջելով արդար ֆինանսական քաղաքականություն բոլորի համար։
Նրանք ձեռքերում պահում են «ԴԱՀԿ-ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում», «Միացի՛ր», «Սա մեր վերջին հույսն է» և այլ գրվածքներով պաստառներ։
«Մենք այսօր կարևոր փաստաթղթով ենք եկել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ենք դիմել բանկերի և վարկային կազմակերպությունների, ԴԱՀԿ-ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներման հետ կապված։ Պաշտոնական գրությամբ ստացել ենք իրենց ողջույնի խոսքն ու աջակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության առաջնորդ, քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արսեն Սարգսյանը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի պետությունը հայտարարի ամբողջական համաներում՝ ամբողջությամբ զրոյացնելով կուտակված բոլոր տույժերն ու կատարողական ծախսերը, քանի որ շատ քաղաքացիների բանկային հաշիվներն ու քարտերն արգելափակված են, ինչը դժվարացնում է նրանց կյանքը։
Խոսքը պարեկային ծառայության, ինչպես նաև «կարմիր գծերի» չվճարման տուգանքների ու ԴԱՀԿ-ի կողմից ավելացվող լրացուցիչ տույժերի, բանկային ու վարկային տոկոսների և տույժերի մասին է։
Պարեկային ծառայության (նախկինում ճանապարհային ոստիկանությունը-խմբ․) տուգանքներն այս առումով ամենատարածվածն է քաղաքացիների շրջանում։ Խոսքը արագության գերազանցման, կարմիր լույսի տակով անցնելու, հոծ գիծը խախտելու կամ այլ խախտումների համար նշանակված տուգանքների մասին է, որոնք ժամանակին չեն վճարվել, ինչի պատճառով էլ գործը փոխանցվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (նախկին ԴԱՀԿ-խմբ․)։ Նույնը վերաբերում է նաև Երևանում «կարմիր գծերի» համար չվճարված տուգանքներին։
ԴԱՀԿ-ի կողմից ավելացվող «կատարողական ծախսերն» էլ լրացուցիչ տույժեր են ենթադրում, քանի որ երբ հարցը հասնում է այդ կառույցին, ապա բուն տուգանքին գումարվում է նաև հարկադիր կատարողի կատարողական ծախսերը։ Սովորաբար դա լինում է բուն պարտքի մինչև 20%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2500 դրամը։
Բացի պետական տուգանքներից, նշված նախաձեռնությունը պահանջում է անդրադառնալ նաև բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների վրա դրվող բարձր տոկոսներին, որոնց չգանձման պատճառով բանկերը դարձյալ դիմում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` քաղաքացիների հաշիվների վրա կալանք դնելով։