Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է․ Փաշինյան

Հիշեցնենք, որ Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր


ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է։ 


Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


Վարչապետի խոսքով՝ այսպիսի բան հաճախ չի լինում, որ ԱՄՆ–ն հենց այցի ընթացքում պաշտոնական ի ցույց է դնում, որ ամենաժամանակակից հետախուզական տեխնիկան է մատակարարվում ՀՀ-ին։ 


«Այսինքն` այդ մի անօդաչու թռչող սարքը ցույց տալու իմաստը ո՞րն էր։ Ցույց տալու իմաստն այն էր, որ ճանապարհն , ըստ էության, Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմատեխնիկական համագործակցության կանաչ լույսն է»,- նշեց Փաշինյանը։


Նշենք, որ փետրվարի 9–ին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։


Leave a comment