Դերասան Նիկոլաս Քեյջի առանձնատան մոտ հսկայական փոս է բացվել (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջի՝ Մալիբուում առանձնատան մոտ հսկայական փոս է բացվել, որի հետևանքով ճանապարհի մի հատված փլուզվել է։

Մոտավորապես 9×9 մետր չափի փոսը հավանաբար առաջացել է ափամերձ էրոզիայի պատճառով, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Քեյջը օվկիանոսի տեսարանով առանձնատունը, որի մակերեսը կազմում է ավելի քան 372 քառակուսի մետր, գնել է 2024 թվականին 10,5 միլիոն դոլարով։

 

Leave a comment