https://arm.sputniknews.ru/20260909/ghrimum-3-mard-e-kalanavvorvel-kievi-hetakhuzutjany-tvjalner-pvokhancelu-kaskatsanqvov-adts-106621885.html
Ղրիմում 3 մարդ է կալանավորվել Կիևի հետախուզությանը տվյալներ փոխանցելու կասկածանքով. ԱԴԾ
Ղրիմում 3 մարդ է կալանավորվել Կիևի հետախուզությանը տվյալներ փոխանցելու կասկածանքով. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Ձերբակալվածները 1988, 1994 և 1995 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են, որոնք կայքում շփվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր… 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T11:55+0400
2026-09-09T11:55+0400
2026-09-09T11:55+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
լրտես
հետախուզություն
կալանք
ղրիմ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106620059_0:0:719:404_1920x0_80_0_0_22606eeb1e21b02e10c8ca40339b7090.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ղրիմում երեք ռուսաստանցի է ձերբակալվել ռուսական ռազմական օբյեկտների վերաբերյալ ուկրաինական հետախուզությանը տվյալներ փոխանցելու կասկածանքով։ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնում է, որ նրանց հետ կապ է հաստատվել ծանոթությունների կայքի միջոցով։Ձերբակալվածները 1988, 1994 և 1995 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են։ Նրանք կայքում շփվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակցուհու հետ, որը ներկայացել է որպես Ղրիմի բնակիչ։Գերատեսչությունը պնդում է, որ տղամարդիկ նրան ռուսաստանյան ռազմական օբյեկտների լուսանկարներ և կոորդինատներ են փոխանցել։ Խոսքը, մասնավորապես, ՀՕՊ դիրքերի, նավթաբազայի, վառելիքաքսուքային նյութերի պահեստավորման և բեռնման վայրերի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի կայանատեղիների և երթուղիների մասին է։ԱԴԾ-ն հայտարարել է, որ հետաքննության ընթացքում նրանք տեղեկություններ են ստացել այն մասին, որ ուկրաինական հետախուզությունն օգտագործել է ծանոթությունների այդ կայքը՝ տղամարդկանց հավաքագրելու և հետագայում իրենց հետաքրքրող տեղեկությունները հավաքելու համար։Երեք ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։
ղրիմ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Кадры задержания россиян, завербованных через сайт знакомств сотрудницей ГУР Украины, опубликовала ФСБ
Sputnik Արմենիա
Кадры задержания россиян, завербованных через сайт знакомств сотрудницей ГУР Украины, опубликовала ФСБ
2026-09-09T11:55+0400
true
PT4M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106620059_43:0:582:404_1920x0_80_0_0_dcbc37d3acb3255a4ff8c2693647a923.jpg.webp
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, լրտես, հետախուզություն, կալանք, ղրիմ, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, լրտես, հետախուզություն, կալանք, ղրիմ, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
Ձերբակալվածները 1988, 1994 և 1995 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են, որոնք կայքում շփվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակցուհու հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ղրիմում երեք ռուսաստանցի է ձերբակալվել ռուսական ռազմական օբյեկտների վերաբերյալ ուկրաինական հետախուզությանը տվյալներ փոխանցելու կասկածանքով։
ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնում է, որ նրանց հետ կապ է հաստատվել ծանոթությունների կայքի միջոցով։
Ձերբակալվածները 1988, 1994 և 1995 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են։ Նրանք կայքում շփվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակցուհու հետ, որը ներկայացել է որպես Ղրիմի բնակիչ։
Գերատեսչությունը պնդում է, որ տղամարդիկ նրան ռուսաստանյան ռազմական օբյեկտների լուսանկարներ և կոորդինատներ են փոխանցել։ Խոսքը, մասնավորապես, ՀՕՊ դիրքերի, նավթաբազայի, վառելիքաքսուքային նյութերի պահեստավորման և բեռնման վայրերի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի կայանատեղիների և երթուղիների մասին է։
ԱԴԾ-ն հայտարարել է, որ հետաքննության ընթացքում նրանք տեղեկություններ են ստացել այն մասին, որ ուկրաինական հետախուզությունն օգտագործել է ծանոթությունների այդ կայքը՝ տղամարդկանց հավաքագրելու և հետագայում իրենց հետաքրքրող տեղեկությունները հավաքելու համար։
Երեք ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։