Մուգաբեին որ ասում էին՝ մարդիկ սովից մեռնում են, ասում էր. Զիմբաբվեն դրանից չի կործանվի. հիմա սրանք են. «ՉԻ»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասել է. «Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը բարձրանա»:

ՉԻ.- Մի հատ Մուգաբե կար, Զիմբաբվեի ղեկավարն էր: Սրա օրոք Աֆրիկայի ամենազարգացած երկրներից մեկը համարվող Զիմբաբվեն դարձավ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: Որ սրան ասում էին, մարդիկ սովից մեռնում են, ասում էր. Զիմբաբվեն դրանից չի կործանվի: Լուրջ ենք ասում:

Հիմա սրանք են:

Հայաստանը չի կործանվի, եթե Արցախը կորցնենք:

Հայաստանը չի կործանվի, եթե Ադրբեջանը հայկական տարածքներն ու բարձունքները վերահսկի:

Հայաստանը չի կործանվի, եթե Տիգրանաշենը տանք:

Հայաստանը չի կործանվի, եթե ապրանքները կրկնակի-եռակի թանկանան:

Հայաստանը չի կործանվի, եթե բյուջեն դատարկ լինի:

Հայաստանը չի կործանվի, եթե արտաքին պարտքը չկարողանանք մարել:

Դե, դեռ սովից ոչ ոք չի մահացել, բայց դրա պատասխանն արդեն պատրաստ է:

Մեկնաբանությունը «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment